Յունիբանկը պրոմո-կետ է բացել “Happy Voyage” տուրիստական գործակալությունում

16.11.2011


Սպառողական վարկավորման գործընթացը հաճախորդների համար ավելի օպերատիվ և հարմարավետ կազմակերպելու նպատակով Յունիբանկը շարունակում է պրոմո-կետերի ցանցի ընդլայնումը առևտրի և ծառայությունների մատուցման կետերում: “Happy Voyage” տուրիստական գործակալության հետ համագործակցության շրջանակներում բանկը պրոմո-կետ է բացել ք.Երևան, Չարենցի 40 հասցեում գտնվող գործակալության տարածքում:

Յունիբանկը տուրիստական փաթեթի ձեռքբերման համար վարկը տրամադրում է բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկավորման պայմանները հետևյալն են` տարեկան տոկոսադրույքը` 20%, կանխավճարը`0%, ժամկետը` 12 ամիս: Ընդ որում, առաջին երկու ամսում հաճախորդը վճարում է միայն տոկոսագումարները: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից և հաշիվ-ապրանքագիր գործակալությունից: Բանկային հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում է անվճար: Արտերկրում տուրիստական ծախսերը հոգալու համար Յունիբանկն առաջարկում է նաև վարկային գծով Visa միջազգային քարտեր:  

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Յունիբանկը համագործակցություն հաստատեց բջջային հեռախոսներ և սմարթֆոններ արտադրող աշխարհահռչակ ընկերություններից ուղիղ մատակարարումների գծով հայաստանյան շուկայի առաջատար “Օրանժ Արմենիա” ընկերության հետ և 10 պրոմո-կետ տեղադրեց Orange-ի ցանցում Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Բանկի պրոմո-կետերն ակտիվորեն աշխատում են նաև  Mobile Centre, Նիքս, Ֆայն, Rich Comp, Iphone.am, MyNotebook.am խանութ-սրահներում:

2011թ.-ի երրորդ եռամսյակի  տվյալներով, Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: 30.09.2011թ.-ի դրությամբ բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 24.3 մլրդ դրամը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 43-րդ տեղը
  • Յունիբանկի “Ավան” և “Աբովյան” մասնաճյուղերը տեղափոխվել են նոր տարածքներ
  • Յունիբանկը UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի հաճախորդներին առաջարկում է վարկավորման արտոնյալ պայմաններ U-Stream+ քարտով
  • Կապուղու նորացման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի Յունիբանկի 15 բանկոմատների աշխատանքը
  • Յունիբանկի քարտերի քանակն ավելացել է 20%-ով և կազմել 73,2 հազար
  • Հոկտեմբերի 24-ից “Օպերա” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 10:10-ից մինչև 18:30
Տեսնել բոլորը