Հաճախորդներին առավելագույն հարմարավետությամբ սպասարկելու նպատակով Յունիբանկի երևանյան “Ավան” և մարզային “Աբովյան” մասնաճյուղերը տեղափոխվել են նոր տարածքներ:
Մասնաճյուղերի նոր հասցեներն են`
-ք.Երևան, Ավան վարչական շրջան, Իսահակյան թաղամաս, թիվ 1/19,
-ք. Աբովյան, Հատիսի 1/39/3:
Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման ռազմավարության շրջանակներում Յունիբանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը, բնակչության համար բանկային ծառայությունների առավելագույնս հասանելիության ապահովմանը և պասարկման որակի բարձրացմանը: “Ավան” և “Աբովյան” մասնաճյուղերի տեղափոխումն առավել ընդարձակ և բանուկ հատվածներում գտնվող տարածքներ հնարավորություն է ընձեռում բանկին ապահովել էլ ավելի շատ թվով հաճախորդների ներգրավում և նրանց որակյալ սպասարկում:
Յունիբանկի մասնաճյուղերն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, կոմունալ վճարումների ընդունում:
Ներկայումս Յունիբանկն ունի 37 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատաժամերին կարող եք ծանոթանալ` այցելելով Բանկի կայքէջի “Մասնաճյուղային ցանց” և “Աշխատաժամեր” էջերը կամ զանգահարելով (010) 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի հաճախորդներին առաջարկում է վարկավորման արտոնյալ պայմաններ U-Stream+ քարտով01.11.2011 Տեսնել ավելին
-
Կապուղու նորացման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի Յունիբանկի 15 բանկոմատների աշխատանքը31.10.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկի քարտերի քանակն ավելացել է 20%-ով և կազմել 73,2 հազար23.10.2011 Տեսնել ավելին
-
Հոկտեմբերի 24-ից “Օպերա” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 10:10-ից մինչև 18:3023.10.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը բարձրացրել է “Տոնական-10” ավանդի տարեկան տոկոսադրույքը19.10.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկն ընդլայնում է պրոմո-կետերի ցանցը Orange-ի վաճառքի սրահներում13.10.2011 Տեսնել ավելին