UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների համար Յունիբանկը պատրաստել է հատուկ առաջարկ` U-Stream+ քարտ մինչև 150 հազար դրամ վարկային գծով: Վարկի պայմանների համաձայն, 100 հազար դրամ սահմանաչափով քարտերը կարող են ձեռքբերել այն ֆիզիկական անձինք, ովքեր UNISTREAM համակարգով ուղարկել կամ ստացել են դրամական փոխանցում: Մինչև 150 հազար դրամ սահմանաչափով քարտերը նախատեսված են Յունիբանկի այն մշտական հաճախորդների համար, որոնք տարվա ընթացքում UNISTREAM համակարգով իրականացրել են առնվազն 5 դրամական փոխանցում` 3 000 դոլարից ոչ պակաս գումարով: Վարկավորման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը:
U-Stream+ քարտը շահեկանորեն առանձնանում է վարկավորման արտոնյալ պայմաններով և ձևակերպման պարզությամբ: Վարկային գծի ստացման համար հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Հաճախորդներին տրամադրվում է ArCa Classic տեսակի քարտ: Վարկի տոկոսադրույքը կազմում է 24% տարեկան: Ընդ որում, տոկոսադրույքը կիրառվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ:
U-Stream+ վարկի հիմնական առավելություններից է 2 տոկոսային կետով տոկոսադրույքի իջեցման հնարավորությունը` վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարում: Դրա համար հաճախորդը տարվա ընթացքում պետք է առնվազն 5 անգամ օգտվի UNISTREAM համակարգից և UNIPAY քարտով ամսական իրականացնի առնվազն 5 000 դրամի կոմունալ վճարումներ: UNIPAY քարտը հաճախորդներին տրամադրվում է անվճար և նախատեսված է կոմունալ ծառայությունների դիմաց վճարման գործընթացն առավելագույնս արագ և հարմարավետ կազմակերպելու համար: Հաճախորդը բանկի աշխատակցին տրամադրում է միայն UNIPAY քարտը և կատարում կոմունալ վճարումները հաշված րոպեների ընթացքում:
Հաշվի առնելով, որ U-Stream+ վարկային գիծը նախատեսված է իր իսկ հաճախորդների համար` Յունիբանկը քարտի սպասարկումն իրականացնում է լրացուցիչ արտոնություններով: Մասնավորապես, քարտի սպասարկումը առաջին տարվա համար իրականացվում է անվճար, կանխիկացման տոկոսադրույքը կազմում է 0%: Քարտի գրավիչ առանձնահատկությունը հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող բարձր տոկոսադրույքն է` 5%:
U-Stream+ քարտի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է կայքի Վարկային քարտ U- Stream+ էջում:
Հեռ.` (010) 59 55 55.
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Կապուղու նորացման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի Յունիբանկի 15 բանկոմատների աշխատանքը31.10.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկի քարտերի քանակն ավելացել է 20%-ով և կազմել 73,2 հազար23.10.2011 Տեսնել ավելին
-
Հոկտեմբերի 24-ից “Օպերա” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 10:10-ից մինչև 18:3023.10.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը բարձրացրել է “Տոնական-10” ավանդի տարեկան տոկոսադրույքը19.10.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկն ընդլայնում է պրոմո-կետերի ցանցը Orange-ի վաճառքի սրահներում13.10.2011 Տեսնել ավելին
-
“Օպերա” մասնաճյուղի համար սահմանվել է աշխատանքային նոր ռեժիմ09.10.2011 Տեսնել ավելին