Յունիբանկի “Մագնիս” լոյալության ծրագրի գործընկեր` “ԲԻՆԱՄ” ընկերությունը մինչև այս տարվա ապրիլի 1-ը բանկի բոլոր քարտապաններին ավտոմեքենաների մարտկոցների ձեռքբերման համար կտրամադրի 20% զեղչ: “ԲԻՆԱՄ” ընկերության գործունեության հիմնական ուղղությունը BOSCH և ZEXEL համաշխարհային առաջատար արտադրողներից ավտոպահեստամասերի մեծածավալ մատակարարումներն են: “Մագնիս” ծրագրի գործընկեր կազմակերպությունների հատուկ ակցիաների պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.magnis.am կայքը կամ զանգահարել Յունիբանկի հեռախոսակապի կենտրոն` (37410) 59 55 55 հեռախոսահամարով:
2011թ.-ի վերջին Յունիբանկի կողմից գործարկված “Մագնիս” ծրագրի գործընկերային ներկա ցանցը բաղկացած է տարբեր ոլորտները ներկայացնող մոտ 80 կազմակերպություններից` խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզական ակումբներ, ռեստորաններ, բժկական հաստատություններ և այլն: Ծրագիրը հաճախորդներին առաջարկում է մի շարք արտոնություններ և հնարավորություն է տալիս էապես կրճատել ծախսերը: Զանազան ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելիս, բանկի քարտապանները, ներկայացնելով իրենց քարտը, ծրագրի գործընկեր կազմակերպություններից կստանան արտոնություններ` զեղչ կամ բոնուս: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կտեղեկացնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված “Magnis” նշանը:
Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: Բանկի կողմից թողարկվել է 92,5 հազար քարտ, որի մեծ մասը բաժին է ընկել Visa միջազգային քարտերին: Այս տարի Յունիբանկը նախատեսում է սկսել չիպային քարտերի թողարկում` ավելացնելով ընդհանուր քարտերի քանակը ևս 50 հազարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը բարձրացրել է “Շահավետ+” ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 13%07.02.2012 Տեսնել ավելին
-
Արտոնություններ ավելի քան 80 ընկերություններից Յունիբանկի քարտապանների համար26.01.2012 Տեսնել ավելին
-
Այսուհետ “Լոռի” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի նաև շաբաթ օրերին17.01.2012 Տեսնել ավելին
-
Արթուր Աբրահամ vs Պաբլո Ֆարիաս. Յունիբանկը` ցուցադրման պաշտոնական գործընկեր12.01.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկը ներդնում է Salesforce.com ընկերության կառավարման նոր համակարգը12.01.2012 Տեսնել ավելին
-
“Լոռի” մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը10.01.2012 Տեսնել ավելին