ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Քոչար” նոր մասնաճյուղը

17.07.2012


Հաճախորդների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, Յունիբանկը նոր մասնաճյուղ կբացի Արաբկիր վարչական շրջանում: Ս.թ. հուլիսի 13-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է բանկի 42-րդ “Քոչար” մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Հր. Քոչար 19, 13/1: Նոր մասնաճյուղի հետ մեկտեղ Յունիբանկի երևանյան մասնաճյուղերի քանակը կազմեց 21: Մարզերում և ԼՂՀ-ում ևս գործում են բանկի 21 սպասարկման կետեր:

Գրավիչ պայմաններով տրամադրվող ծառայությունների լայն տեսականին և մասնաճյուղի ժամանակակից ձևավորումը հաճախորդների համար կապահովեն հարմարավետ և որակյալ սպասարկում: Նոր մասնաճյուղը կտրամադրի բանկային ծառայությունների ամբողջ տեսականին, այդ թվում` կիրականացնի ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումներ, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում:

Բանկի մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ “Մասնաճյուղային ցանց” բաժնում: Բոլոր հարցերով կարող եք դիմել բանկ` զանգահարելով (+37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի կայքի և “Ինտերնետ բանկ-Հաճախորդ” համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է
  • "Մագնիս" արտոնությունների ծրագրին միացել են նոր գործընկերներ` Ձիասպորտի կենտրոնը, VESTA, Zwilling J.A. Henckels և LIGHT STYLE խանութները
  • Յունիբանկը ներկայացնում է նոր “Magniscard”` վարկի ձևակերպում առանց աշխատանքի վայրից տեղեկանք ներկայացնելու և մինչև 40% զեղչ ստանալու հնարավորություն
  • “Յունիբանկը” փոքր բիզնեսին առաջարկում է նոր` առանց գրավի վարկ “Արագ”
  • “Lacoste” խանութը, “Կեչառիս” հյուրանոցային համալիրը и “Armenia Travel+M” ընկերությունը միացել են "Մագնիս" արտոնությունների ծրագրին
  • «Tuning Show-2012» մրցույթ-ցուցահանդեսին Յունիբանկը ներկայացրեց ավտովարկավորման իր ծրագրերը
Տեսնել բոլորը