Գնեք ապառիկ MAZDA կամ SUZUKI ավտոմեքենա Յունիբանկի միջոցով և “TOP MOTORS” ու “ROYAL MOTORS” ընկերությունները կօգնեն Ձեզ մարել վարկը

19.07.2012


Յունիբանկի “Մագնիս” արտոնությունների ծրագրի գործընկերներ` “TOP MOTORS” և “ROYAL MOTORS” ընկերությունները, որոնք հանդիսանում են MAZDA-ի և SUZUKI-ի բացառիկ ներկայացուցիչները Հայաստանում, հայտարարում են հատուկ ակցիա: Ապառիկ MAZDA ավտոմեքենա ձեռքբերած բոլոր գնորդների փոխարեն “TOP MOTORS” ընկերությունը կիրականացնի վարկի երկու ամսվա մարում, իսկ “ROYAL MOTORS” ընկերությունը, SUZUKI ավտոմեքենաների գնորդների փոխարեն կվճարի 4 ամսվա տոկոսագումարը:

Ակցիայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ` զանգահարելով (+37410) 37 10 10 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ Յունիբանկը “TOP MOTORS” և “ROYAL MOTORS” ընկերությունների հետ համագործակցության շրջանակներում MAZDA և SUZUKI ավտոմեքենաների ձեռքբերման համար տրամադրում է վարկեր հետևյալ պայմաններով. նվազագույն կանխավճարը` 10%, վարկի գումարը` մինչև 15 մլն դրամ, վարկի ժամկետը` 48 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 14%:

Յունիբանկը հանդիսանում է ավտովարկավորման հայաստանյան շուկայի առաջատարներից մեկը և ակտիվ աշխատանքներ է իրականացնում այդ ուղղության զարգացման համար: 2012թ.-ի հունիսի 31-ի դրությամբ բանկի ավտովարկավորման պորտֆելը գերազանցել է 4.1 մլրդ դրամը:

Յունիբանկի ավտովարկավորման պայմանները ներկայացված են www.unibank.am կայքի “Ավտովարկեր” բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Քոչար” նոր մասնաճյուղը
  • Յունիբանկի կայքի և “Ինտերնետ բանկ-Հաճախորդ” համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է
  • "Մագնիս" արտոնությունների ծրագրին միացել են նոր գործընկերներ` Ձիասպորտի կենտրոնը, VESTA, Zwilling J.A. Henckels և LIGHT STYLE խանութները
  • Յունիբանկը ներկայացնում է նոր “Magniscard”` վարկի ձևակերպում առանց աշխատանքի վայրից տեղեկանք ներկայացնելու և մինչև 40% զեղչ ստանալու հնարավորություն
  • “Յունիբանկը” փոքր բիզնեսին առաջարկում է նոր` առանց գրավի վարկ “Արագ”
  • “Lacoste” խանութը, “Կեչառիս” հյուրանոցային համալիրը и “Armenia Travel+M” ընկերությունը միացել են "Մագնիս" արտոնությունների ծրագրին
Տեսնել բոլորը