Gedeon Richter դեղատների ցանցը, օծանելիքի և կոսմետիկայի “EUROPE” խանութները և “Atta Flora” ծաղկի սրահը միացել են “Մագնիս” ծրագրին

02.09.2012


Յունիբանկի "Մագնիս" արտոնությունների ծրագրին միացել են նոր գործընկերներ` Gedeon Richter դեղատների ցանցը, օծանելիքի և կոսմետիկայի “EUROPE” խանութները և “Atta Flora” ծաղկի սրահը: Նոր գործընկերները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 5-25% զեղչեր:

Հիշեցնենք, որ “Մագնիս” արտոնությունների ծրագիրը գործարկվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձևակերպելով դեբետային կամ վարկային քարտ Յունիբանկում, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ: “Մագնիս” ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված "Magnis" նշանը:

Զեղչերի տրամադրման պայմաններին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ` այցելելով www.magnis.am կայքը կամ զանգահարելով Բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն (37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Արթուր Աբրահամ vs Ռոբերտ Շտիգլից: Յունիբանկը` ցուցադրության հովանավոր
  • Յունիբանկը շնորհավորեց «Մագնիս» ծրագրին նվիրված խաղարկության հաղթողներին և հանձնեց արժեքավոր մրցանակներ
  • "Մագնիս" արտոնությունների ծրագրին միացել են նոր գործընկերներ` “FES House” նորագույն կրթության միջազգային կենտրոնը, “Fes Tour” տուրիստական գործակալությունը և “Magic Flora” ծաղկի սրահը
  • «Յունիբանկի» 42-րդ նորաբաց` «Քոչար» մասնաճյուղն արդեն սպասարկում է հաճախորդներին
  • "Մագնիս" արտոնությունների ծրագրին միացել են նոր գործընկերներ` “Samurai” սուշի-բարը, “Bosch Car Service” ավտոտեխսպասարկման կենտրոնը և “VIP Car Music” ավտոմեքենայի աուդիոտեխնիկայի խանութ-սրահը:
  • Յունիբանկի բոլոր քարտապաններին “ARAY” խանութների ցանցը տրամադրում է հավելյալ 2% զեղչ
Տեսնել բոլորը