Ս.թ. օգոստոսի 1-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 110 000` տարվա սկզբի համեմատ ավելանալով 26.4%-ով: Քարտերի ընդհանուր քանակում մոտ 61 հազարը կազմել են Visa միջազգային, իսկ 49 հազարը` ArCa քարտերը: Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ArCa վճարային համակարգի անդամ բանկերի առաջատար հնգյակում է, իսկ միջազգային քարտերի քանակով` եռյակում:
Յունիբանկն առաջարկում է ցանկացած դասի դեբետային կամ վարկային քարտեր: Բանկի վարկային քարտերը տրամադրվում են շահավետ պայմաններով` փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ: Վերջերս Յունիբանկը հայտարարել է Magniscard քարտի թողարկման մասին, որը հնարավորություն է տալիս առանց եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու ստանալ մինչև 500 հազար ՀՀ դրամի վարկային միջոցներ:
Հատուկ իր քարտապանների համար բանկն առաջարկում է արտոնությունների “Մագնիս” ծրագիրը, որի շրջանակներում Յունիբանկի քարտապաններին տրամադրվում են մինչև 40% զեղչեր ավելի քան 100 առևտրի և սպասարկման կետերում: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ: Յուրաքանչյուր հաճախորդ, Յունիբանկում ձևակերպելով դեբետային կամ վարկային քարտ, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից:
Յունիբանկի քարտերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք կայքի “Բանկային քարտեր” բաժինը կամ զանգահարեք բանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Gedeon Richter դեղատների ցանցը, օծանելիքի և կոսմետիկայի “EUROPE” խանութները և “Atta Flora” ծաղկի սրահը միացել են “Մագնիս” ծրագրին02.09.2012 Տեսնել ավելին
-
Արթուր Աբրահամ vs Ռոբերտ Շտիգլից: Յունիբանկը` ցուցադրության հովանավոր23.08.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկը շնորհավորեց «Մագնիս» ծրագրին նվիրված խաղարկության հաղթողներին և հանձնեց արժեքավոր մրցանակներ22.08.2012 Տեսնել ավելին
-
"Մագնիս" արտոնությունների ծրագրին միացել են նոր գործընկերներ` “FES House” նորագույն կրթության միջազգային կենտրոնը, “Fes Tour” տուրիստական գործակալությունը և “Magic Flora” ծաղկի սրահը20.08.2012 Տեսնել ավելին
-
«Յունիբանկի» 42-րդ նորաբաց` «Քոչար» մասնաճյուղն արդեն սպասարկում է հաճախորդներին17.08.2012 Տեսնել ավելին
-
"Մագնիս" արտոնությունների ծրագրին միացել են նոր գործընկերներ` “Samurai” սուշի-բարը, “Bosch Car Service” ավտոտեխսպասարկման կենտրոնը և “VIP Car Music” ավտոմեքենայի աուդիոտեխնիկայի խանութ-սրահը:15.08.2012 Տեսնել ավելին