Ճանաչված աստղ IN-GRID -ի համերգը կբացվի տպավորիչ DJ շոու-ծրագրով

11.10.2012


Համաշխարհային աստղ IN-GRID-ի համերգը, որը կկայանա ս.թ. հոկտեմբերի 14-ին Ազատության հրապարակում, կբացվի հայ և ատրասահմանյան դիջեյների տպավորիչ շոու-ծրագրով: Պարային ռիթմերը և բոլոր ժանրերում հնչող ակումբային երաժշտությունը համերգը կվերածեն շքեղ տոնական երեկոյի բաց երկնքի տակ:

Իրենց լավագույն կատարումները հայ հանդիսատեսին կներկայացնեն Armenian Music Awards 2009-ի (Լոս Անջելես) “Տարվա լավագույն պարային և էլեկտրոնային ալբոմը” անվանակարգում հաղթող ճանաչված DJ C-rouge, Geometria.ru նախագծի “Տարվա հայտնությունը 2009” անվանակարգի հաղթող DJ Leon Gris, ինչպես նաև ակումբային ճանաչված դիջեյներ Deep Danny և DJ Samwell.

Երեկոյի աստղը կլինի Tu es foutu, Shock, In-Tango մեգահիթերի կատարող` անկրկնելի IN-GRID-ը: Հիշեցնենք, որ համերգը կազմակերպված է “Յունիբանկ” ՓԲԸ-ի կողմից և նվիրված է բանկի հիմնադրման 11-ամյակին:

Հրավիրում ենք բոլորին Ազատության հրապարակ ժամը 19:00-ին:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • In-Grid-ի տոնական համերգը Ազատության հրապարակում` Յունիբանկի 11-ամյակի կապակցությամբ
  • 11 տարի միասին. Յունիբանկը նշում է իր ծննդյան տոնը
  • “DigiTec Expo 2012” ցուցահանդեսում Յունիբանկը ներկայացրեց Հայաստանում նորույթ հանդիսացող ծառայություններ
  • Paris հարսանյաց սրահը, Rodeo Jeans, Rodeo Drive, Premaman խանութ-սրահները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 15-20% զեղչեր
  • “Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգը 15.09.12թ. – 18.09.12թ. կլինի անհասանելի
  • Յունիբանկի աշխատանքային գրաֆիկը շաբաթ օրերին
Տեսնել բոլորը