Thomson Reuters-ը Յունիբանկին ճանաչել է Հայաստանի լավագույն դիլինգ բանկ

15.11.2012


Thomson Reuters միջազգային կորպորացիան Յունիբանկին շնորհել է “Լավագույն դիլինգ բանկ 2012” կոչումը: Բարձր գնահատականը բանկին շնորհվել է միջբանկային և արժութային շուկաներում բանկի գործունեության արդյունքներով: Thomson Reuters փորձագետները հաշվի են առել բանկի զարգացման ռազմավարությունը և շուկայում զբաղեցրած դիրքը, մատուցվող ծառայությունների որակը, աշխատակիցների արհեստավարժության մակարդակը:

Հաճախորդների արագ և որակյալ սպասարկումը Յունիբանկի համար ունի առաջնահերթ նշանակություն: Արմինֆո գործակալության ՀՀ առևտրային բանկերի ռենքինգի տվյալների համաձայն, 30.09.12թ.-ի դրությամբ Յունիբանկն արժութային գործարքներից ստացված զուտ շահույթի ծավալով հայաստանյան բանկային համակարգի առաջատար եռյակում է` ավելի քան 1 մլրդ դրամ:

Thomson Reuters կորպորացիան ստեղծվել է բրիտանական Reuters և կանադական Thomson Financial կազմակերպությունների միաձուլման արդյունքում: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով, կորպորացիայի զուտ շահույթն աճել է 26%-ով և կազմել 314 մլն ԱՄՆ դոլար: Thomson Reuters-ի հիմնական բիզնես ուղղությունները բորսայի տերմինալներն ու տեղեկատվական գործակալությունն են:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը ֆինանսական օգնություն կտրամադրի դպրոցներին
  • Հագուստի և կոշկեղենի Basic House և Bata վաճառասրահները, տեխնիկայի Fine խանութը միացել են արտոնությունների և զեղչերի “Մագնիս” ծրագրին
  • Կատարեք ապառիկ գնումներ Յունիբանկի միջոցով և VEGA խանութը կվերադարձնի 2 ամսվա վարկի գումարը
  • Յունիբանկը և Samsung խանութների ցանցն առաջարկում են հեռուստացույցի ապառիկ գնում առանց կանխավճարի և 0% տոկոսադրույքով
  • “Mary” խանութների ցանցը և “Mona Salon” գեղեցկության սրահը Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 5-10% զեղչեր
  • Յունիբանկը և BHS խանութն իրականացնում են նոր համաբրենդային ծրագիր
Տեսնել բոլորը