Այսօր կկայանա Shopping Revolution ակցիայի դրամական մրցանակների առաջին խաղարկությունը

19.11.2012


2012թ.-ի նոյեմբերի 20-ին ժամը 18:00-ին, Shopping Revolution ակցիայի շրջանակներում, կմեկնարկի դրամական մրցանակների առաջին խաղարկությունը, որը կկայանա մինչև 17:00-ն www.magnis.am կայքում գրանցված և իրենց մասնակցությունը հաստատած անձանց միջև: Դրա համար, անհրաժեշտ է բացել “Մասնակցիր և շահիր” գրանցման ձևը www.magnis.am կայքում, լրացնել համապատասխան դաշտերը և սեղմել “Մուտք”, այնուհետև` “Մասնակցիր և շահիր” կոճակը:

Եթե Դուք դեռ չեք գրանցվել www.magnis.am-ում, ապա արեք դա հենց հիմա` լրացնելով կայքում տեղադրված պարզ ձևը (անուն/ազգանունը, բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն): Եթե անձը հանդիսանում է Facebook սոցիալական ցանցի օգտատեր, ապա կարող է լրացնել իր էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը, իսկ համակարգն ավտոմատ կերպով կներբեռնի մասնակցի տվյալները` ընձեռելով դրանք խմբագրելու հնարավորություն:

Ուշադրություն` այսօր կխաղարկվեն 10 դրամական մրցանակներ: Շահողները կընտրվեն պատահական թվերի գեներատորի միջոցով:

Հիշեցնենք, որ խաղարկությանն իրավունք ունեն մասնակցելու 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր անձինք, բացառությամբ` Յունիբանկի աշխատակիցների: Գրանցվել և մասնակցել կարելի է ամեն օր, մինչև ակցիայի ավարտը: Ընդ որում, մեկ անձի մասնակցությունների քանակը սահմանափակված չէ:

Դրամական մրցանակներ շահողներiն Յունիբանկը կտեղեկացնի SMS հաղորդագրության միջոցով, ինչպես նաև շահողների անուն/ազգանունները կհրապարակվեն www.magnis.am կայքում և Յունիբանկի ֆեյսբուքյան էջում: Խաղարկության շահողներին դրամական մրցանակները կտրամադրվեն նվեր քարտերի միջոցով: Այսօրվա խաղարկության շահողներն իրենց քարտերը կարող են ստանալ ս.թ. նոյեմբերի 21-ին Յունիբանկի “Մաշտոց” մասնաճյուղից (Երևան, Մաշտոցի 22/2):

Մաղթում ենք հաջողություն:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարեք (+37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը հայտարարում է աննախադեպ ակցիա Shopping Revolution` մեծ զեղչեր լավագույն խանութների և դրամական մրցանակներ բանկի կողմից
  • Thomson Reuters-ը Յունիբանկին ճանաչել է Հայաստանի լավագույն դիլինգ բանկ
  • Յունիբանկը ֆինանսական օգնություն կտրամադրի դպրոցներին
  • Հագուստի և կոշկեղենի Basic House և Bata վաճառասրահները, տեխնիկայի Fine խանութը միացել են արտոնությունների և զեղչերի “Մագնիս” ծրագրին
  • Կատարեք ապառիկ գնումներ Յունիբանկի միջոցով և VEGA խանութը կվերադարձնի 2 ամսվա վարկի գումարը
  • Յունիբանկը և Samsung խանութների ցանցն առաջարկում են հեռուստացույցի ապառիկ գնում առանց կանխավճարի և 0% տոկոսադրույքով
Տեսնել բոլորը