ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Էրեբունի” նոր մասնաճյուղը

26.11.2012


Հաճախորդների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, Յունիբանկը ընդլայնում է մասնաճյուղային ցանցը` նոր սպասարկման կետ բացելով նաև Էրեբունի վարչական շրջանում: Ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է բանկի 43-րդ` “Էրեբունի” մասնաճյուղը, որը գտնվում է ք.Երևան, Էրեբունի 20, շինություն 50:

“Էրեբունի” մասնաճյուղը, հաճախորդների սպասարկման գործընթացը սկսելու հետ մեկտեղ, կտրամադրի բանկային ծառայությունների ամբողջ տեսականին, այդ թվում` կիրականացնի ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումներ, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում:

Նոր մասնաճյուղեր բացելով, Յունիբանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում որակյալ և արագ սպասարկման ապահովմանը`ձգտելով բանկային ծառայությունները տրամադրել հաճախորդից “մեկ քայլ” հեռավորության վրա: Ներկայումս բանկն ունի 22 մասնաճյուղ Երևանում և 21 մասնաճյուղ` ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է Յունիբանկի ներկայացուցչությունը:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատաժամերին կարող եք ծանոթանալ www.unibank.am կայքի “Մասնաճյուղային ցանց” բաժնում կամ (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը` Մանկական Եվրատեսիլ - 2012 հեռարձակման հովանավոր
  • Ամփոփվեցին Shopping Revolution դրամական մրցանակների 26.11.12թ. խաղարկության արդյունքները
  • Ուշադրությու'ն` Shopping Revolution դրամական մրցանակների հաջորդ խաղարկությունը կկայանա ս.թ. նոյեմբերի 26-ին
  • Շնորհավորում ենք Shopping Revolution դրամական մրցանակների չորրորդ խաղարկության հաղթողներին
  • Յունիբանկը նվերներ հանձնեց ֆեյսբուքյան վիկտորինայի հաղթողներին
  • Ամփոփվեցին Shopping Revolution դրամական մրցանակների երրորդ խաղարկության արդյունքները
Տեսնել բոլորը