Յունիբանկի “Էրեբունի” նորաբաց մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

27.11.2012

Յունիբանկի “Էրեբունի” մասնաճյուղը, որը գտնվում է ք.Երևան, Էրեբունի 20, շինություն 50 հասցեում, ս.թ. նոյեմբերի 27-ից սկսել է հաճախորդների սպասարկումը:

Նորաբաց մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 09:30-ից մինչեւ 17:00:

“Էրեբունի” մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում: Ծառայությունների փաթեթը ներառում է ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի թողարկում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումների ընդունում և այլն:

Մասնաճյուղային ցանցի ընդլայնվածությամբ Յունիբանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը: Այսօր բանկն ունի 43 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատաժամերին կարող եք ծանոթանալ www.unibank.am կայքի “Մասնաճյուղային ցանց” բաժնում կամ (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Շնորհավորում ենք Shopping Revolution դրամական մրցանակների 27.11.12թ. խաղարկության հաղթողներին
  • ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Էրեբունի” նոր մասնաճյուղը
  • Յունիբանկը` Մանկական Եվրատեսիլ - 2012 հեռարձակման հովանավոր
  • Ամփոփվեցին Shopping Revolution դրամական մրցանակների 26.11.12թ. խաղարկության արդյունքները
  • Ուշադրությու'ն` Shopping Revolution դրամական մրցանակների հաջորդ խաղարկությունը կկայանա ս.թ. նոյեմբերի 26-ին
  • Շնորհավորում ենք Shopping Revolution դրամական մրցանակների չորրորդ խաղարկության հաղթողներին
Տեսնել բոլորը