Յունիբանկն ապահովել է եկամուտների ամենամեծ աճը

25.02.2013


2012թ.-ի արդյունքներով Յունիբանկի ակտիվները գերազանցել են 138,9 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ ավելանալով 21,3%-ով: Վարկային ներդրումների ծավալը հաշվետու տարում կազմել է 97,1 մլրդ դրամ, աճը տարեսկզբի նկատմամբ` 14,3%:

Այսօր Յունիբանկն ակտիվորեն և արդյունավետ զարգացնում է մանրածախ բիզնեսը և փոքր ու միջին ձեռնարկատիրության վարկավորման ոլորտները: Սպառողական վարկերի և ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի բաժինը վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 66%: Նախորդ տարի բանկի կողմից սպառողական նպատակների համար տրամադրված վարկերի քանակն աճել է երկու անգամ և գերազանցել 35,3 մլրդ դրամը: “ԱրմԻնֆո” գործակալության` ՀՀ բանկերի վերլուծության և ֆինանսական ռեյթինգի տվյալների համաձայն, Յունիբանկը սպառողական վարկերի ծավալով ՀՀ բանկերի առաջատար հնգյակում է:

Յունիբանկի լայն մասնաճյուղային ցանցը` 43 սպասարկման ստորաբաժանում, վարկային գործիքների վաճառքի ավտոմատացված համակարգը և ռիսկերի գնահատման նոր մոդելը, ստեղծում են բոլոր նախապայմանները` գործունեության մանրածախ ուղղության արդյունավետ զարգացման համար: Վարկերի տրամադրման մատչելի պայմանների և հարմարավետ սպասարկման շնորհիվ, բանկը եկամուտների գծով ՀՀ բանկային համակարգում ապահովել է ամենամեծ աճը` 86%: Յունիբանկի եկամուտները 2012թ. վերջին կազմել են 35,9 մլրդ դրամ:

2012թ.-ի տվյալներով Յունիբանկը ՀՀ պետական բյուջե է վճարել ավելի քան 1,4 մլրդ դրամ հարկեր` 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 62-րդ տեղը: Բանկի շահույթը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է մոտ 2 մլրդ դրամ:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Sterntaler, Energiers, Reya, Fiore, Choupette և FIBO խանութները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 5-10% զեղչեր
  • Յունիբանկը ժամկետային ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է
  • Ուշադրություն` մասնաճյուղերի աշխատանքային ժամերի փոփոխություն
  • 2012թ.-ի դրությամբ Յունիբանկի տրամադրած վարկերի քանակն ավելացել է 2 անգամ
  • Յունիբանկը և Զիգզագը երկարաձգել են “0%, 0%, 0%+” ակցիայի ժամկետը մինչև 28.02.13թ.
  • Visa միջազգային քարտերի քանակով Յունիբանկը Հայաստանի առաջատարն է
Տեսնել բոլորը