Յունիբանկը գարնանը երկու նոր մասնաճյուղ կբացի

04.03.2013


Յունիբանկը շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնման աշխատանքները: Այս տարվա գարնանը բանկը մեկական նոր մասնաճյուղ կբացի Երևանում և Գորիսում: Մասնաճյուղերը կիրականացնեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:

Մանրածախ բանկային ուղղության զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, Յունիբանկը մեծ ուշադրություն է դարձնում բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Նոր մասնաճյուղեր բացելով` Յունիբանկն առաջնորդվում է բանկային ծառայությունները հաճախորդից “մեկ քայլ” հեռավորության վրա մատուցելու սկզբունքով: Մասնաճյուղային ցանցի ընդլայնվածությամբ Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգում գրավում է առաջատար դիրքերից մեկը: Այսօր Յունիբանկն ունի 43 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:

Յունիբանկի մասնաճյուղային ցանցի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով, կամ լրացնել հետադարձ կապի հայտը www.unibank.am կայքում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը սոցիալական փաթեթի բանկային հաշվի մնացորդի նկատմամբ կհաշվարկի բարձր` 8% տարեկան տոկոսադրույք
  • Յունիբանկն ապահովել է եկամուտների ամենամեծ աճը
  • Sterntaler, Energiers, Reya, Fiore, Choupette և FIBO խանութները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 5-10% զեղչեր
  • Յունիբանկը ժամկետային ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է
  • Ուշադրություն` մասնաճյուղերի աշխատանքային ժամերի փոփոխություն
  • 2012թ.-ի դրությամբ Յունիբանկի տրամադրած վարկերի քանակն ավելացել է 2 անգամ
Տեսնել բոլորը