Յունիբանկը և VEGA խանութների ցանցը համատեղ իրականացնում են նոր ակիցա, որի շրջանակներում հաճախորդն ապառիկ գնումների դեպքում ազատվում է վարկի 4 ամսվա մարումներից: Նշված ժամանակահատվածում վարկի մարումները հաճախորդի փոխարեն իրականացնում է VEGA խանութների ցանցը:
Ակցիայի շրջանակներում գնումներ կատարելու համար Յունիբանկն առաջարկում է վարկեր հետևյալ պայմաններով. վարկի գումարը` մինչև 1 000 000 դրամ, ժամկետը` 36 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան, կանխավճարը` 0%: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն և պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ, եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ: Ակցիան գործում է մինչև 2013թ.-ի ապրիլի 7-ը:
Յունիբանկը սպառողական վարկերի ծավալով ՀՀ բանկերի առաջատար հնգյակում է: Բանկի կողմից սպառողական նպատակների համար տրամադրված վարկերի քանակը 2012թ.-ին աճել է երկու անգամ, ծավալը կազմել ավելի քան 35,3 մլրդ դրամ:
Յունիբանկի սպառողական վարկավորման պայմաններին կարելի է ծանոթանալ www.unibank.am կայքի “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին11.03.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը շնորհավորում է բոլոր կանանց գարնանային սքանչելի տոնի` մարտի 8 կապակցությամբ06.03.2013 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` փոփոխություն “Զվարթնոց” մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկում06.03.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը գարնանը երկու նոր մասնաճյուղ կբացի04.03.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը սոցիալական փաթեթի բանկային հաշվի մնացորդի նկատմամբ կհաշվարկի բարձր` 8% տարեկան տոկոսադրույք28.02.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկն ապահովել է եկամուտների ամենամեծ աճը25.02.2013 Տեսնել ավելին