Յունիբանկը և iMall խանութն առաջարկում են տեխնիկայի ապառիկ վաճառք` 0% կանխավճարով, 0% տոկոսադրույքով և 0% միջնորդավճարով

18.03.2013


Յունիբանկը և iMall խանութը, որը ներկայացնում է Apple-ի ողջ տեսականին, հայտարարում են “0%, 0%, 0%+” նոր ակցիայի մեկնարկման մասին: Ակցիայի շրջանակներում հաճախորդները կարող են ձեռքբերել համակարգչային տեխնիկա առավելագույնս մատչելի պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Ակցիան գործում է մինչև ս.թ. ապրիլի 7-ը:

Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:

Յունիբանկի կողմից առաջարկվող շահավետ պայմանները բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար: Բանկի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվն անընդհատ աճում է, ինչի շնորհիվ սպառողական վարկավորման ծավալով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է:

Յունիբանկի սպառողական վարկավորման պայմաններին կարելի է ծանոթանալ www.unibank.am կայքի “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Կատարեք ապառիկ գնումներ Յունիբանկի միջոցով VEGA խանութում և ազատվեք 4 ամսվա վճարից
  • Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
  • Յունիբանկը շնորհավորում է բոլոր կանանց գարնանային սքանչելի տոնի` մարտի 8 կապակցությամբ
  • Ուշադրություն` փոփոխություն “Զվարթնոց” մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկում
  • Յունիբանկը գարնանը երկու նոր մասնաճյուղ կբացի
  • Յունիբանկը սոցիալական փաթեթի բանկային հաշվի մնացորդի նկատմամբ կհաշվարկի բարձր` 8% տարեկան տոկոսադրույք
Տեսնել բոլորը