Ս.թ. ապրիլի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է Յունիբանկի նոր` “Գորիս” մարզային մասնաճյուղը, որը շուտով կսկսի հաճախորդների սպասարկումը: Նոր մասնաճյուղի հասցեն է ք.Գորիս, Անկախության 7/4:
Մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում և կոմունալ վճարումների ընդունում:
Մասնաճյուղային ցանցի ընդլայնվածությամբ Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգում գրավում է առաջատար դիրքերից մեկը: “Գորիս” մասնաճյուղի բացմամբ, բանկի մասնաճյուղերի քանակը կազմեց 44: Առաջիկայում ևս Յունիբանկը կշարունակի մասնաճյուղային ցանցի ընդլայնման աշխատանքները, և շուտով նոր մասնաճյուղ կբացի նաև Երևանում:
Նոր մասնաճյուղեր բացելով` Յունիբանկն առաջնորդվում է բանկային ծառայությունների հասանելիության բարձրացման և դրանք հաճախորդից “մեկ քայլ” հեռավորության վրա մատուցելու սկզբունքով:
Յունիբանկի մասնաճյուղային ցանցի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով, կամ լրացնել հետադարձ կապի հայտը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ03.04.2013 Տեսնել ավելին
-
Սպառողական վարկավորումը դարձել Է ավելի մատչելի. նոր ակցիա Յունիբանկի և «Կարիտաս» ընկերության կողմից27.03.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը և iMall խանութն առաջարկում են տեխնիկայի ապառիկ վաճառք` 0% կանխավճարով, 0% տոկոսադրույքով և 0% միջնորդավճարով18.03.2013 Տեսնել ավելին
-
Կատարեք ապառիկ գնումներ Յունիբանկի միջոցով VEGA խանութում և ազատվեք 4 ամսվա վճարից12.03.2013 Տեսնել ավելին
-
Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին11.03.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը շնորհավորում է բոլոր կանանց գարնանային սքանչելի տոնի` մարտի 8 կապակցությամբ06.03.2013 Տեսնել ավելին