Յունիբանկի զեղչերի և արտոնությունների “Մագնիս” ծրագրի գործընկեր` VEGA խանութների ցանցը, մեծացրել է բանկի քարտապաններին տրամադրվող զեղչը մինչև 10%:
Զեղչը տրամադրվում է հաճախորդին` Յունիբանկի Visa կամ ArCa քարտի առկայության դեպքում` կանխիկ կամ անկանխիկ վճարում կատարելիս: Հաշվի առնելով հաճախորդների
նախապատվությունները, զեղչը կտրամադրվի նաև ապրանքները ապառիկ գնելու դեպքում: Հիշեցնենք, որ սպառողական վարկը ապրանքներ գնելիս Յունիբանկում հաստատվում է 1
րոպեում:
Այսօր “Մագնիս” ծրագիրն իր մեջ ներառում է 201 ապրանքանիշ, որոնք Հայաստանում ներկայացված են 310 առևտրի և սպասարկման սրահներով: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ "Magnis" նշանը: Զեղչային առաջարկներին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում:
Յունիբանկը, VEGA խանութների ցանցի հետ համագործակցությամբ, իրականացնում է նաև համաբրենդային ծրագիր, որի շրջանակներում առաջարկում է արտոնյալ պայմաններով վարկային քարտեր` 0% տարեկան տոկոսադրույքով: Քարտը նախատեսված է VEGA խանութներում գնումների դիմաց անկանխիկ վճարումներ կատարելու համար:
Յունիբանկի քարտերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք “Բանկային քարտեր” էջը կամ զանգահարեք բանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Գրանցվել է Յունիբանկի երևանյան նոր մասնաճյուղը11.07.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկում ավանդների ծավալն ավելացել է 34%-ով09.07.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը ՎԶԵԲ-ի հետ միասին իրականացնում է ֆինանսական կրթության ծրագիր09.07.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը և “Զիգզագ “ խանութների ցանցն առաջարկում են կենցաղային տեխնիկա ապառիկ ` 0% կանխավճարով, 0% միջնորդավճարով և 0% տոկոսադրույքով01.07.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկն առաջարկում է բարձր` 13% տարեկան տոկոսադրույք “Ամառային” ավանդի համար18.06.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկի միջոցով ապառիկ գնումներ կատարելու դեպքում “Զիգզագ” խանութը կվճարի վարկի 2 ամսվա գումարը18.06.2013 Տեսնել ավելին