Մանրածախ բիզնեսի զարգացման առաջընթացի ապահովման նպատակով, Յունիբանկը միշտ օգտագործել է ժամանակակից տեխնոլոգիաները` ձգտելով հաճախորդների սպասարկման գործընթացը առավել հարմարավետ դարձնել:
Այսօր բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը Յունիբանկում հաճախորդը կարող է կատարել ինքնուրույն` նոր վճարային տերմինալների միջոցով:
Տերմինալի պարզ և մատչելի շահագործումը վճարման գործընթացը դարձնում է շատ արագ և հարմար: Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը: Տերմինալով գործարքներ կատարելիս լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում:
Արդեն տեղադրված են 34 տերմինալներ Յունիբանկի մայրաքաղաքային և որոշ մարզային մասնաճյուղերում, այդ թվում` Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Հրազդանում, Արթիկում և Կապանում: Մինչև հուլիսի վերջը տերմինալներ կտեղադրվեն բանկի բոլոր 45 մասնաճյուղերում:
Տերմինալներից օգտվող հաճախորդների թվի աճը վկայում է, որ տվյալ ծառայությունը պահանջված է ինչպես Երևանում, այնպես էլ` մարզերում: Շաբաթական կտրվածքով գործարքների ծավալը աճում է միջինը հինգ անգամ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի նոր մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը15.07.2013 Տեսնել ավելին
-
VEGA խանութների ցանցը Յունիբանկի քարտապաններին կտրամադրի մինչև 10% զեղչ14.07.2013 Տեսնել ավելին
-
Գրանցվել է Յունիբանկի երևանյան նոր մասնաճյուղը11.07.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկում ավանդների ծավալն ավելացել է 34%-ով09.07.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը ՎԶԵԲ-ի հետ միասին իրականացնում է ֆինանսական կրթության ծրագիր09.07.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը և “Զիգզագ “ խանութների ցանցն առաջարկում են կենցաղային տեխնիկա ապառիկ ` 0% կանխավճարով, 0% միջնորդավճարով և 0% տոկոսադրույքով01.07.2013 Տեսնել ավելին