Facebook սոցիալական ցանցում Յունիբանկի պաշտոնական էջում ս.թ. օգոստոսի 1 կմեկնարկի “Մագնիս” արտոնությունների և զեղչերի ծրագրին նվիրված նոր մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի բոլոր քարտապանները: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը կստանա 1 մլն դրամ:
Մրցույթին կարող են մասնակցել Յունիբանկի այն քարտապանները, որոնք ամսական կկատարեն առնվազն 30 000 դրամի անկախիկ վճարումներ: Մասնակիցները պետք է`
- պատասխանեն ամենօրյա հարցին “Մագնիս” ծրագրի գործընկերների և քարտապաններին տրամադրվող զեղչերի վերաբերյալ
- նկարագրեն թե ինչպես են ծախսելու մեկ միլիոն դրամն այն շահելու դեպքում:
Ճիշտ և արագ պատասխանների համար շնորհվում են միավորներ ըստ ստորև ներկայացված սանդղակի`
- առաջին պատասխան` 50 միավոր,
- երկրորդ պատասխան` 40 միավոր,
- երրորդ պատասխան` 30 միավոր,
- չորրորդ պատասխան` 20 միավոր,
- հինգերորդ պատասխան` 10 միավոր,
- ճիշտ պատասխան օրվա ընթացքում` 5 միավոր:
Մասնակիցները միավորներ կարող են “վաստակել” նաև շահումը ծախսելու վերաբերյալ հետաքրքիր գաղափարի օգտին առավելագույն թվով հավանություններ /like-եր/ (10 միավոր) և մեկնաբանություններ (15 միավոր) հավաքելու միջոցով: Լրացուցիչ 20 միավոր կտրվի մրցույթի մասին տեղեկատվությամբ կիսվելու (share) դեպքում:
Հաղթող կճանաչվի ամենաշատ միավոր վաստակած մասնակիցը: Մրցանակը` 1 մլն դրամ պարգևով բանկային քարտը, հաղթողին կհանձնվի ս.թ. սեպտեմբերին Յունիբանկի գլխամասային գրասենյակում:
Ուշադրություն `
Եթե Դուք դեռ չունեք Յունիբանկի քարտ , ապա կարող եք այն ձեռքբերել ` դիմելով բանկի մոտակա մասնաճյուղ կամ լրացնելով օնլայն հայտը հենց հիմա :
Մրցույթի անցկացման կարգի և կանոնների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքյան էջում http://www.facebook.com/unibankarmenia կամ այստեղ:
Արտոնությունների և զեղչերի “Մագնիս” ծրագիրը գործարկվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Այսօր այն իր մեջ ներառում է 201 ապրանքանիշ, որոնք Հայաստանում ներկայացված են 310 առևտրի և սպասարկման սրահներով: Ծրագրի շրջանակներում Յունիբանկի քարտապաններին, գնումներ կատարելիս, տրամադրվում են մինչև 40% զեղչեր: Զեղչային առաջարկներին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ստացիր դրամական փոխանցումը Յունիբանկում և շահիր ոսկե ձուլակտոր17.07.2013 Տեսնել ավելին
-
Հաճախորդների կողմից բանկային հաշվի ինքնուրույն համալրման և վարկի մարման համար Յունիբանկը գործարկել է նոր վճարային տերմինալներ16.07.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկի նոր մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը15.07.2013 Տեսնել ավելին
-
VEGA խանութների ցանցը Յունիբանկի քարտապաններին կտրամադրի մինչև 10% զեղչ14.07.2013 Տեսնել ավելին
-
Գրանցվել է Յունիբանկի երևանյան նոր մասնաճյուղը11.07.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկում ավանդների ծավալն ավելացել է 34%-ով09.07.2013 Տեսնել ավելին