Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկում է բանկային ծառայությունների և գործիքների ներկայացման նոր ծառայություն:
Այսուհետ անհատ
ձեռներեցները և իրավաբանական անձինք կարող են ներկայացնել բանկային մասնագետի այցի հայտ` լրացնելով www.unibank.am կայքում
տեղադրված պարզ ձևը` անուն, ազգանուն և հեռախոսահամար: Մեր մասնագետը կարճ ժամանակահատվածում կապ կհաստատի հաճախորդի հետ և կժամանի նշված հասցեով` բանկային
սպասարկման պայմանների և խորհրդատվության ներկայացման համար: Ծառայությունը մատուցվում է անվճար:
31.07.13թ. դրությամբ Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը կազմել է 59 մլրդ դրամ, որից 38 մլրդ դրամը բաժին է ընկել ՓՄՁ-ներին:
Փոքր և միջին բիզնեսի կողմից մեծ պահանջարկ է վայելում “Բիզնես-ստանդարտ” վարկը, որը շահավետորեն առանձնանում է մարման երկար ժամկետով` մինչև 10 տարի: “Բիզնես-ստանդարտ” վարկը տրամադրվում է անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, որոնք չունեն բացասական վարկային պատմություն: Վարկի գումարը կազմում է մինչև 400 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ, տարեկան տոկոսադրույքը` սկսած 10%-ից:
Միկրո բիզնեսին աջակցելու նպատակով Յունիբանկն առաջարկում է “Անգրավ” վարկատեսակը, որի վերաբերյալ որոշումը կայացվում է բանկ դիմելու օրվա ընթացքում: Վարկը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ` արտարժույթով: Տարեկան տոկոսադրույքը` սկսած 16%-ից:
Վարկերի վաղաժամկետ մարումը Յունիբանկում թույլատրվում է առանց սահմանափակումների: Բիզնես-վարկի համար կարելի է դիմել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածին:
Յունիբանկի բիզնես-վարկերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ “ Բիզնես վարկեր” բաժնում կամ զանգահարել (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 102 մլրդ դրամը25.08.2013 Տեսնել ավելին
-
Արթուր Աբրահամ vs Վիլբեֆորսե Շիhեպո: Յունիբանկը` ցուցադրության հովանավոր22.08.2013 Տեսնել ավելին
-
Նոր ակցիա` “Վեգա” խանութը հաճախորդի փոխարեն կվճարի վարկի 4 ամսվա գումարը04.08.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը Facebook-ում սկսում է նոր մրցույթ` 1 մլն դրամ մրցանակով30.07.2013 Տեսնել ավելին
-
Ստացիր դրամական փոխանցումը Յունիբանկում և շահիր ոսկե ձուլակտոր17.07.2013 Տեսնել ավելին
-
Հաճախորդների կողմից բանկային հաշվի ինքնուրույն համալրման և վարկի մարման համար Յունիբանկը գործարկել է նոր վճարային տերմինալներ16.07.2013 Տեսնել ավելին