Այսուհետ “Դավիթ Բեկ” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի նաև շաբաթ օրերին

05.09.2013

Հաճախորդների սպասարկումն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի ևս մեկ երևանյան մասնաճյուղ կաշխատի նաև շաբաթ օրերին: Այսուհետ “Դավիթ Բեկ” մասնաճյուղը (ք.Երևան, Ավետիսյան 28/10) երկուշաբթի-ուրբաթ օրերին հաճախորդներին կսպասարկի 9:30-ից մինչև 16:30, իսկ շաբաթ օրերին` 10:15-ից մինչև 15:00:

Ավելի վաղ վեցօրյա աշխատանքային ռեժիմի էին անցել բանկի “Օպերա”, “Հաղթանակ” և “Լոռի” մասնաճյուղերը: “Ամիրյան” և “Կոմիտաս” մասնաճյուղերն աշխատում են երկարացված ռեժիմում: Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող նույնանուն մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

Ներկայումս Յունիբանկն ունի 45 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերը ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցում են բանկային ծառայությունների ողջ փաթեթը, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի թողարկում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումների ընդունում:

Յունիբանկի մասնաճյուղերի աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել հեռախոսակապի կենտրոն` (37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկն առաջարկում է նոր ծառայություն` բանկային գործիքների ներկայացում հաճախորդի գրասենյակում
  • Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 102 մլրդ դրամը
  • Արթուր Աբրահամ vs Վիլբեֆորսե Շիhեպո: Յունիբանկը` ցուցադրության հովանավոր
  • Նոր ակցիա` “Վեգա” խանութը հաճախորդի փոխարեն կվճարի վարկի 4 ամսվա գումարը
  • Յունիբանկը Facebook-ում սկսում է նոր մրցույթ` 1 մլն դրամ մրցանակով
  • Ստացիր դրամական փոխանցումը Յունիբանկում և շահիր ոսկե ձուլակտոր
Տեսնել բոլորը