Յունիբանկը շուտով Երևանում կբացի նոր մասնաճյուղ

12.01.2014


Այս տարվա հունվարին Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 22, N 51 հասցեում կբացվի Յունիբանկի նոր մասնաճյուղ:

«Աճառյան» մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում և կոմունալ վճարումների ընդունում:

Յունիբանկը հետևողականորեն շարունակում է բարձրացնել բանկային ծառայությունների հասանելիության մակարդակը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Նոր մասնաճյուղեր բացելով` Յունիբանկն առաջնորդվում է բանկային ծառայությունները հաճախորդից “մեկ քայլ” հեռավորության վրա մատուցելու սկզբունքով: Մասնաճյուղային ցանցի ընդլայնվածությամբ բանկը Հայաստանի բանկային համակարգում գրավում է առաջատար դիրքերից մեկը: Այսօր Յունիբանկն ունի 45 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեների և աշխատաժամերի վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ` այցելելով կայքի "Մասնաճյուղային ցանց" էջը կամ զանգահարելով (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ
  • Յունիբանկի աշխատանքային գրաֆիկի փոփոխություն ամանորյա տոներին
  • IFC և BSTDB Յունիբանկին կտրամադրեն 10 մլն ԱՄՆ դոլար ՓՄՁ-ների վարկավորման ընդլայնման համար
  • Յունիբանկն ավելացրել է կանոնադրական կապիտալը 1,7 մլրդ դրամով
  • Յունիբանկը նշեց հիմնադրման 12-ամյակը
  • Ապառիկ հեռախոս` երեք զրոներով
Տեսնել բոլորը