Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի (BSTDB) հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկը սկսել է իրականացնել փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը:
Ելնելով հաճախորդների պահանջմունքներից և շուկայի առանձնահատկություններից, բանկը մշակել է “Շահավետ” և “Շահավետ+” երկու նոր վարկատեսակ, որոնց շրջանակներում ՓՄՁ-ներին կտրամադրի առավել մատչելի պայմաններով վարկեր, մասնավորապես` ցածր տարեկան տոկոսադրույքով` սկսած 9.9% -ից: Վարկի գումարը կազմում է մինչև 1 000 000 ԱՄՆ դոլար, մարման ժամկետը` մինչև 60 ամիս:
Փոքր և միջին բիզնեսին աջակցությունը Յունիբանկի գործունեության առանցքային ուղղություններից մեկն է: 2014թ.-ի մարտի 31-ի դրությամբ Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 109 մլրդ դրամը, որից 52%-ը բաժին է ընկել փոքր և միջին բիզնեսին: Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն էլ ավելի կնպաստի ՓՄՁ-ների համար վարկային միջոցների հասանելիության մեծացմանը, դրանց գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Հիշեցնենք, որ Յունիբանկի, IFC-ի և BSTDB-ի միջև համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 2013թ.-ի դեկտեմբերին: Համագործակցության պայմանագրի շրջանակներում, IFC-ն և BSTDB-ն Յունիբանկին հատկացրեցին 10 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորմանը: IFC-ն առևտրի ֆինանսավորման նպատակով բանկին հատկացրել է նաև 5 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով վերականգնվող վարկային գիծ, ինչպես նաև մատուցում է խորհրդատվական ծառայություններ ՓՄՁ-ների վարկավորման և ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման ուղղությամբ:
“Փոքր և միջին բիզնեսը մեզ համար հանդիսանում է զարգացման հեռանկարային ուղղություն: Այսօր Յունիբանկը ՓՄՁ-ներին ամսական միջին հաշվարկով տրամադրում է 150 վարկ 3.8 մլրդ գումարի չափով: Միջազգային կառույցների միջոցներն ուղղվելու են բիզնեսի զարգացմանը, ինչն իր հերթին հնարավորություն կտա բանկին նպաստելու ձեռնարկությունների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Մեր նոր վարկատեսակները ուղղված են բիզնեսի` առավել մատչելի պայմաններով ֆինանսական միջոցների նկատմամբ պահանջարկի բավարարմանը և վարկավորման գործընթացի առավել հարմարավետ կազմակերպմանը: Վստահ եմ, որ մեր նոր առաջարկը հնարավորություն կտա առավել արդյունավետ աշխատելու այդ ուղղությամբ”, - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:
“Շահավետ” և “Շահավետ+” վարկերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք գտնել “Բիզնես վարկեր” բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (+37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հայտարարություն07.05.2014 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` փոփոխություն “Օպերա" մասնաճյուղի աշխատանքային ռեժիմում 10.05.14թ.-ին07.05.2014 Տեսնել ավելին
-
Ավանդ “Շահավետ+”` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար07.05.2014 Տեսնել ավելին
-
Համակարգչային տեխնիկայի ձեռքբերման բաց մրցույթի հայտարարություն29.04.2014 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` փոփոխություն “Ամիրյան" և Կոմիտաս” մասնաճյուղերի աշխատանքային ժամերում 05.05.14թ.-ից27.04.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի պարզաբանումները15.04.2014 Տեսնել ավելին