Յունիբանկի “Օպերա”, “Աճառյան” և “Երիտասարդական” մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են “մեկ պատուհանի” սկզբունքով

22.05.2014

Հաճախորդների սպասարկման բարելավման և մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում “մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկմանը:

Արդեն իսկ “մեկ պատուհանի” սկզբունքով աշխատում են բանկի “Օպերա” (Երևան, Սայաթ-Նովա 1), “Աճառյան” (Երևան, Աճառյան 22, N51) և “Երիտասարդական” (Երևան, Աբովյան 23/2) մասնաճյուղերը: Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը և բարձրացել մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Մասնաճյուղերում սպասարկման գործընթացի բարելավումը կրելու է շարունակական բնույթ և ուղղված է լինելու աշխատանքի արագության ապահովմանն ու հաճախորդների ժամանակի խնայմանը: Նախատեսվում է, որ մինչև մայիսի վերջ “մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկում կիրականացնեն նաև “Կոմիտաս”, “Հաղթանակ” և “Զվարթնոց” մասնաճյուղերը: Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի:

Հիշեցնենք, որ Յունիբանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված են վճարային տերմինալներ հաճախորդների կողմից վարկերի ինքնուրույն մարման և հաշվի համալրման համար: Տերմինալներ գործարկվել են նաև ՎԵԳԱ ցանցի երկու խանութներում:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեների և աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք “ Մասնաճյուղային ցանց” և “Աշխատանքային ժամեր” էջերը: Տեղեկատու հեռ.` (37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը սկսել է IFC և BSTDB ծրագրով բիզնես վարկերի տրամադրումը
  • Հայտարարություն
  • Ուշադրություն` փոփոխություն “Օպերա" մասնաճյուղի աշխատանքային ռեժիմում 10.05.14թ.-ին
  • Ավանդ “Շահավետ+”` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար
  • Համակարգչային տեխնիկայի ձեռքբերման բաց մրցույթի հայտարարություն
  • Ուշադրություն` փոփոխություն “Ամիրյան" և Կոմիտաս” մասնաճյուղերի աշխատանքային ժամերում 05.05.14թ.-ից
Տեսնել բոլորը