Ուշադրություն` "Կենտրոն" մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե

24.07.2014

Հարգելի հաճախորդներ.

Տեղեկացնում ենք, որ Յունիբանկի "Կենտրոն" մասնաճյուղը տեղափոխվել է նոր, հաճախորդների սպասարկման համար ավելի հարմարավետ տարածք: Մասնաճյուղի նոր հասցեն է` Երևան, Կիևյան 8, թիվ 64: Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից: Հաճախորդների սպասարկումը մասնաճյուղի նոր տարածքում կսկսվի ս.թ. հուլիսի 29-ից: Այն հաճախորդները, որոնք նախընտրում են սպասարկվել "Կենտրոն" մասնաճյուղի նախկին տարածքի մոտակայքում, կարող են օգտվել բանկի "Երիտասարդական" (Երևան, Աբովյան 23/2), “Օպերա” (Երևան, Սայաթ-Նովա 1) և “Թամանյան” (Երևան, Թամանյան 2ա) մասնաճյուղերի ծառայություններից:

Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման առումով: Այժմ բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Բանկի բոլոր մասնաճյուղերն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում և կոմունալ վճարումների ընդունում:

Հիշեցնենք, որ “Հաղթանակ”, “Օպերա” և “Լոռի” մասնաճյուղերն աշխատում են վեցօրյա ռեժիմով` հաճախորդների սպասարկում իրականացնելով նաև շաբաթ օրերին: “Զվարթնոց” մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի` շուրջօրյա: Յունիբանկի հաճախորդների թիվը գերազանցում է 250 000:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեների և աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք “Մասնաճյուղային ցանց” և “Աշխատանքային ժամեր” էջերը: Տեղեկատու հեռ.` (37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Ինչպես և որտեղ պահել խնայողությունները
  • Տոնական օրվա կապակցությամբ հուլիսի 5-ին հաճախորդների սպասարկում կիրականացնի միայն "Զվարթնոց" մասնաճյուղը
  • Սպասարկվեք մեկ պատուհանի սկզբունքով նաև Յունիբանկի "Հաղթանակ" մասնաճյուղում
  • "168 Ժամ" թերթի հարցազրույցը «Յունիբանկի» Վարչության նախագահ Վարդան Աթայանի հետ
  • "Զվարթնոց" մասնաճյուղը ևս հաճախորդներին կսպասարկի "մեկ պատուհանի” սկզբունքով
  • Յունիբանկը կներդնի տեղեկատվական անվտանգության կառավարման ISO 27001:2013 միջազգային ստանդարտը
Տեսնել բոլորը