"Զվարթնոց" մասնաճյուղը ևս հաճախորդներին կսպասարկի "մեկ պատուհանի” սկզբունքով

23.06.2014

Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում "մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Այսօրվանից "Զվարթնոց" մասնաճյուղը ևս հաճախորդների սպասարկումը իրականացնում է "մեկ պատուհանի" սկզբունքով: Հիշեցնենք, որ "Զվարթնոց" մասնաճյուղը գտնվում է Զվարթնոց օդանավակայանում և աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

"Մեկ պատուհանի" սկզբունքով արդեն իսկ աշխատում են Յունիբանկի "Կոմիտաս" (Երևան, Կոմիտասի 15/2) , “Օպերա” (Երևան, Սայաթ-Նովա 1), “Աճառյան” (Երևան, Աճառյան 22, N51) և “Երիտասարդական” (Երևան, Աբովյան 23/2) մասնաճյուղերը: Դա նշանակում է, որ հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցումների իրականացումը կամ կոմունալ վճարումները կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա: Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը և բարձրացել մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը:

Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեների և աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք “ Մասնաճյուղային ցանց” և “Աշխատանքային ժամեր” էջերը: Տեղեկատու հեռ.` (37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը կներդնի տեղեկատվական անվտանգության կառավարման ISO 27001:2013 միջազգային ստանդարտը
  • Նոր ակցիա Յունիբանկից` ստացիր "Յունիստրիմ" դրամական փոխանցում և շահիր դրամական մրցանակ
  • Յունիբանկն ամփոփեց 2013թ. ցուցանիշները. բանկի ակտիվները գերազանցել են 153 մլրդ ՀՀ դրամը
  • “Տրանսստրոյբանկ”-ի Վարչության նախագահ Հրահատ Արզումանյանն ընտրվել է Յունիբանկի Խորհրդի անդամ
  • Յունիբանկը պահանջում է yerkir.am-ից հրապարակավ ներողություն խնդրել ստահոդ լուրեր տարածելու համար
  • Յունիբանկի պարզաբանումը
Տեսնել բոլորը