01.08.2014թ. դրությամբ Յունիբանկի ծառայություններից օգտվող հաճախորդների թիվը գերազանցել է 250 հազարը` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճելով ավելի քան 45%-ով: Հաճախորդների թվաքանակի աճը պայմանավորված է տեխնոլոգիաների կիրառմամբ նոր ծառայությունների մատուցմամբ, արագ և հարմարավետ սպասարկմամբ և բանկի հանդեպ բարձր վստահությամբ:
Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը: Յունիբանկի բոլոր մասնաճյուղերն իրականացնում են է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում և կոմունալ վճարումների ընդունում: “Հաղթանակ”, “Օպերա” և “Լոռի” մասնաճյուղերն աշխատում են վեցօրյա ռեժիմով` հաճախորդների սպասարկում իրականացնելով նաև շաբաթ օրերին: “Զվարթնոց” մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի` շուրջօրյա:
Սպասարկման գործընթացի բարելավման և հաճախորդների ժամանակի խնայման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում “մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Դա նշանակում է, որ հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցումների իրականացումը կամ կոմունալ վճարումները կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա: Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը և բարձրացել մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը: "Մեկ պատուհանի" սկզբունքով արդեն իսկ աշխատում են "Կոմիտաս" (Երևան, Կոմիտասի 15/2) , “Օպերա” (Երևան, Սայաթ-Նովա 1), “Աճառյան” (Երևան, Աճառյան 22, N51), “Երիտասարդական” (Երևան, Աբովյան 23/2), "Հաղթանակ" (Երևան, Կոմիտասի 62, N94) և "Զվարթնոց" (Զվարթնոց օդանավակայան) մասնաճյուղերը:
Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված են վճարային տերմինալներ հաճախորդների կողմից վարկերի ինքնուրույն մարման և հաշվի համալրման համար: Տերմինալներ գործարկվել են նաև ՎԵԳԱ ցանցի երկու խանութներում:
Յունիբանկի մասնաճյուղերի հասցեների և աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք “Մասնաճյուղային ցանց” և “Աշխատանքային ժամեր” էջերը: Տեղեկատու հեռ.` (37410) 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկն ընդլայնում է միջազգային համագործակցությունը31.07.2014 Տեսնել ավելին
-
Նվերներ` Յունիբանկի բոլոր ավանդատուներին28.07.2014 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` "Կենտրոն" մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե24.07.2014 Տեսնել ավելին
-
Ինչպես և որտեղ պահել խնայողությունները15.07.2014 Տեսնել ավելին
-
Տոնական օրվա կապակցությամբ հուլիսի 5-ին հաճախորդների սպասարկում կիրականացնի միայն "Զվարթնոց" մասնաճյուղը03.07.2014 Տեսնել ավելին
-
Սպասարկվեք մեկ պատուհանի սկզբունքով նաև Յունիբանկի "Հաղթանակ" մասնաճյուղում26.06.2014 Տեսնել ավելին