Յունիբանկի ևս երեք մասնաճյուղեր հաճախորդների սպասարկումն իրականացնում են "մեկ պատուհանի" սկզբունքով

15.09.2014


Յունիբանկը շարունակում է իրականացնել հաճախորդների սպասարկման գործընթացի բարելավմանն ուղղված աշխատանքները: "Մեկ պատուհանի" սկզբունքով աշխատանքին անցում կատարեցին բանկի ևս երեք մասնաճյուղեր` "Քոչար" (Երևան, Հ.Քոչար 19, 13/1), "Ավան" (Երևան, Իսահակյան թաղ., 1/19) և "Զեյթուն (Երևան, Դ.Անհաղթ 10): Նման մոտեցման շնորհիվ ցանկացած բանկային գործարք հաճախորդը կատարում է` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի` սպասարկման գործընթացը դարձնելով առավել հարմարավետ և արագ: Հիշեցնենք, որ "մեկ պատուհանի" սկզբունքով հաճախորդների սպասարկում արդեն իսկ իրականացնում են Յունիբանկի Կոմիտաս" (Երևան, Կոմիտասի 15/2) , “Օպերա” (Երևան, Սայաթ-Նովա 1), “Աճառյան” (Երևան, Աճառյան 22, N51), “Երիտասարդական” (Երևան, Աբովյան 23/2), "Հաղթանակ" (Երևան, Կոմիտասի 62, N94) և "Զվարթնոց" (Զվարթնոց օդանավակայան) մասնաճյուղերը:

Յունիբանկի բոլոր` 46 մասնաճյուղերն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում և կոմունալ վճարումների ընդունում:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեների և աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք “Մասնաճյուղային ցանց” և “Աշխատանքային ժամեր” էջերը: Տեղեկատու հեռ.` (37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի սպառողական վարկերի քանակն աճել է 72%-ով
  • Յունիբանկի հաճախորդների թիվը գերազանցել է 250 հազարը
  • Յունիբանկն ընդլայնում է միջազգային համագործակցությունը
  • Նվերներ` Յունիբանկի բոլոր ավանդատուներին
  • Ուշադրություն` "Կենտրոն" մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե
  • Ինչպես և որտեղ պահել խնայողությունները
Տեսնել բոլորը