Յունիբանկն իրականացնում է ընտանեկան դրամագլխի սպասարկում` 12% տարեկան տոկոսադրույքով

23.09.2014


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում Յունիբանկը սկսել է իրականացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարում, պետական աջակցության հաշվի բացում և սպասարկում /ընտանեկան դրամագլխի սպասարկում/: Հաշվետերերին (անձանց, ում անվամբ բացվում է պետական աջակցության հաշիվը) բանկն առաջարկում է օգտվել “Ընտանեկան կապիտալ” ավանդատեսակից, որի տոկոսադրույքը սահմանվել է 12% տարեկան:

Ավանդն ընձեռում է գումարի համալրման հնարավորություն առանց որևէ սահմանափակումների: Գումարի մասնակի հետկանչում հնարավոր է, եթե այն ուղղվում է հիփոթեքային վարկի, Հայաստանում հավատարմագրված ուսումնական հաստատության վարձավճարի կամ առողջության ապահովագրության վճարմանը:

Բոլոր ավանդատուներին տրամադրվում է նվեր` Յունիբանկի ArCa կամ Visa Electron քարտ, ինչպես նաեւ UNIPAY կոմունալ վճարումների միասնական համակարգի քարտ:

01.09.2014թ. դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է ավելի քան 112 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 11%-ով: Բանկն առաջարկում է ինչպես ստանդարտ, այնպես էլ անվանական ավանդներ, որոնց պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուներին ընտրել խնայողությունները պահպանելու և բազմապատկելու արդյունավետ տարբերակ:

Յունիբանկի ավանդների մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ կայքի “Ավանդներ” բաժնում կամ դիմել բանկի տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Դեպոզիտար արկղերի ձեռքբերման բաց մրցույթ հայտարարություն
  • Յունիբանկի ևս երեք մասնաճյուղեր հաճախորդների սպասարկումն իրականացնում են "մեկ պատուհանի" սկզբունքով
  • Յունիբանկի սպառողական վարկերի քանակն աճել է 72%-ով
  • Յունիբանկի հաճախորդների թիվը գերազանցել է 250 հազարը
  • Յունիբանկն ընդլայնում է միջազգային համագործակցությունը
  • Նվերներ` Յունիբանկի բոլոր ավանդատուներին
Տեսնել բոլորը