Ավանդ «Ամանորյա» բարձր` մինչև 16% տարեկան տոկոսադրույքով

17.12.2014


Ամանորյա տոներին ընդառաջ Յունիբանկը հանդես է գալիս նոր շահավետ առաջարկով` ՀՀ դրամով խնայողություններն ավանդադրելու համար: 2014թ. դեկտեմբերի 18-ից բանկը գործողության մեջ է դնում նոր «Ամանորյա» ավանդը, որի առավելությունը բարձր` մինչև 16% տարեկան տոկոսադրույքն է 91 օր և ավելի ժամկետի համար: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 500 000 ՀՀ դրամ: «Ամանորյա» ավանդը կարել է ձևակերպել Յունիբանկի 46 մասնաճյուղերից ցանկացածում մինչև 2015թ.-ի փետրվարի 28-ը:

Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Հիշեցնենք, որ Յունիբանկի քարտապաններն ընդգրկված են արտոնությունների «Մագնիս» ծրագրում, որի շրջանակներում գործընկեր կազմակերպությունները տրամադրում են մինչև 40% զեղչ: Քարտի դրական մնացորդի նկատմամբ բանկը հաշվարկում է 8% տարեկան տոկոսադրույք:

«Բանկային ավանդը դրամական միջոցների պահպանման ամենավստահելի միջոցներից է: Ուրախ ենք Նոր տարվա կապակցությամբ մեր հաճախորդներին առաջարկել նման շահավետ պայմաններ: Նոր ավանդիպայմաններըբավականինպարզենև միտված են մեր հաճախորդներիպահանջմունքներիբավարարմանը` առավելագույնս շահավետ կուտակելու և պահպանելու իրենց խնայողությունները», - ասում է Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

2014թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 82 մլրդ դրամը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8%-ով:

Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է «Ավանդներ» բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (+37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Փոփոխություն “Օպերա", "Հաղթանակ" և "Լոռի" մասնաճյուղերի աշխատանքային ժամերում
  • Յունիբանկի բաց առաջարկը Մանվել Տեր-Առաքելյանին
  • Յունիբանկը տրամադրեց այս տարվա 100-հազարերորդ վարկը “Պորոտոբեյզ Լաբարատորիզ” ընկերության ավտոմատացված համակարգի օգնությամբ
  • Յունիբանկի "Ազատություն" մասնաճյուղը հաճախորդներին ևս կսպասարկի "մեկ պատուհանի" սկզբունքով
  • Յունիբանկը դրամական փոխանցումներ է իրականացնում նաև Intel Express համակարգով
  • Բանկային քարտեր` Ինտերնետ գնումների անվտանգության ապահովում
Տեսնել բոլորը