2014թ.-ի նոյեմբերին “Յունիբանկ” ՓԲԸ-ն Salesforce ամպային CRM–համակարգի “վարկային կոնվեյերի” օգնությամբ տրամադրել է ընթացիկ տարվա 100-հազարերորդ հոբելյանական սպառողական վարկը: 100-հազարերորդ վարկի ստացողը դարձավ ուսուցչուհի Բյուրեղիկ Սարգսյանը: Նոր տարվա նախաշեմին, բանկի աշխատակիցները կշնորհավորեն հաճախորդին և կհանձնեն հաճելի նվեր:
Յունիբանկը գործարկել է վարկային հայտերի հաստատման ավտոմատացված համակարգը` “վարկային կոնվեյերը”, 2013թ.-ի մայիսին: Համակարգը մշակվել է “Պրոտոբեյզ Լաբարատորիզ” իննովացիոն ընկերության կողմից, որը ԱՊՀ երկրներում Salesforce.com-ի և Inergy Analytical Solutions B.V. բացառիկ գործընկերն է: “Պրոտոբեյզ Լաբարատորիզ” ընկերության լուծումներն ուղղված են ֆինանսական կազմակերպությունների բիզնես գործընթացների օպտիմալացմանը, աշխատանքի որակի բարելավմանը, արտադրողականության և վաճառքների արդյունավետության բարձրացմանը:
Նոր համակարգի գործարկումը հնարավորություն տվեց Յունիբանկին ավտոմատացնել հաճախորդի վարկունակության գնահատման և պրոֆիլի կառուցման գործընթացը` բացառելով աշխատակիցների կողմից “ձեռքով” աշխատանքը: Այդ կերպ էապես կրճատվեց վարկային գործարքների ձևակերպման և սպասարկման ժամանակը, ինչն, իր հերթին, հնարավորություն տվեց ավելացնելու բանկի մանրածախ վարկերի քանակը մի քանի անգամ: Միայն այս տարի Յունիբանկի “կոնվեյերը” ուսումնասիրել է ավելի քան 200 հազար վարկային հայտ, որից մոտ 50%-ը հաստատվել են: Ընդ որում, վարկային հայտի վերաբերյալ բանկի պատասխանը հաճախորդին տրամադրվել է մեկ րոպեում:
Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ սպասարկման որակի բարձրացումը Յունիբանկի հերթական քայլն է դեպի հաճախորդը: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով Յունիբանկը հայաստանյան առաջատար բանկերի եռյակում է: Ս.թ. նոյեմբերի վերջին բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 60 մլրդ դրամը, ինչը կազմում է բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 52%-ը: Նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ սպառողական վարկերի ծավալն աճել է 24%-ով, իսկ քանակը` 65%-ով:
Սպառողական վարկերը կարելի է ձևակերպել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ 46 մասնաճյուղերում, ինչպես նաև` բանկի հետ համագործակցող 500 առևտրային կետերում: Հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով, խոշոր վաճառասրահներում բանկը բացել է նաև 50 պրոմո-կետ:
Նշենք, որ վարկային հայտը կարելի է ներկայացնել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Դրա համար ընդամենը պետք է լրացնել www.unibank.am կայքում կամ բանկի ֆեյսբուքայն էջում (www.facebook.com/unibankarmenia) տեղադրված պարզ ձևը:
Յունիբանկը կշարունակի համագործակցությունը “Պրոտոբեյզ Լաբարատորիզ” ընկերության հետ և կզարգացնի CRM–լուծումները նաև կորպորատիվ ուղղությամբ:
“Պրոտոբեյզ Լաբարատորիզ” -ն ֆինանսական հատվածի համար առաջադեմ ծրագրային ապահով ու մ մշակող և մատակարարող ընկերություն է : Այն մասնագիտացված է CRM -ի, Big Data -ի , բիզնես գործընթացների ավտոմատացման ոլորտներում` օգնելով բիզնեսին բարձրացնելու շահութաբերության և հաճախորդների ս պասարկմ ան մակարդակը : Ամպային լուծումներն այսօր ներկայացնում են առավել տնտեսող բիզնես մոդե լ և հնարավորություն են տալիս խնայել ընկերության ժամանակը և ռեսուրսները ` ապահովել ով բարձր արտադրողականություն : Լրացուցիչ տեղեկությունների համար: www.protobase.ru
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի "Ազատություն" մասնաճյուղը հաճախորդներին ևս կսպասարկի "մեկ պատուհանի" սկզբունքով11.11.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկը դրամական փոխանցումներ է իրականացնում նաև Intel Express համակարգով04.11.2014 Տեսնել ավելին
-
Բանկային քարտեր` Ինտերնետ գնումների անվտանգության ապահովում03.11.2014 Տեսնել ավելին
-
Ավանդ “Տոնական”` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար19.10.2014 Տեսնել ավելին
-
Համակարգչային տեխնիկայի ձեռքբերման բաց մրցույթի հայտարարություն16.10.2014 Տեսնել ավելին
-
Բանկային քարտեր` օգտագործման և անվտանգության անհրաժեշտ կանոններ13.10.2014 Տեսնել ավելին