Յունիբանկի "Ազատություն" մասնաճյուղը հաճախորդներին ևս կսպասարկի "մեկ պատուհանի" սկզբունքով

11.11.2014


Հաճախորդների սպասարկման հարմարավետության և արագության բարձրացման նպատակով, Յունիբանկի ևս մեկ երևանյան մասնաճյուղ անցում կատարեց “մեկ պատուհանի” սկզբունքով աշխատանքին: Այսուհետ բանկի "Ազատություն" մասնաճյուղի (Երևան, Ազատության պող. 11, N 62/1) հաճախորդները, բանկային ծառայություններից օգտվելիս, կարող են դիմել ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Հիշեցնենք, որ "մեկ պատուհանի" սկզբունքով հաճախորդների սպասարկում արդեն իսկ իրականացնում են Յունիբանկի գլխամասային գրասենյակը (Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5), "Տաշիր-Կենտրոն" (Երևան, Խորենացու 33), "Էրեբունի" (Երևան, Էրեբունի 20, N50), "Կոմիտաս" (Երևան, Կոմիտասի 15/2) , “Օպերա” (Երևան, Սայաթ-Նովա 1), “Աճառյան” (Երևան, Աճառյան 22, N51), “Երիտասարդական” (Երևան, Աբովյան 23/2), "Հաղթանակ" (Երևան, Կոմիտասի 62, N94), "Քոչար" (Երևան, Հ.Քոչար 19, 13/1), "Ավան" (Երևան, Իսահակյան թաղ., 1/19), "Զեյթուն (Երևան, Դ.Անհաղթ 10) և "Զվարթնոց" (Զվարթնոց օդանավակայան) մասնաճյուղերը:

Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում և կոմունալ վճարումների ընդունում: “Հաղթանակ”, “Օպերա” և “Լոռի” մասնաճյուղերն աշխատում են վեցօրյա ռեժիմով` հաճախորդների սպասարկում իրականացնելով նաև շաբաթ օրերին: “Զվարթնոց” մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի` շուրջօրյա:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեների և աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք “Մասնաճյուղային ցանց” և “Աշխատանքային ժամեր” էջերը: Տեղեկատու հեռ.` (+37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը դրամական փոխանցումներ է իրականացնում նաև Intel Express համակարգով
  • Բանկային քարտեր` Ինտերնետ գնումների անվտանգության ապահովում
  • Ավանդ “Տոնական”` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար
  • Համակարգչային տեխնիկայի ձեռքբերման բաց մրցույթի հայտարարություն
  • Բանկային քարտեր` օգտագործման և անվտանգության անհրաժեշտ կանոններ
  • Սպասարկվեք "մեկ պատուհանի" սկզբունքով Յունիբանկում: Մեր հաճախորդների թիվը գերազանցել է 270 հազարը
Տեսնել բոլորը