Մասնաճյուղային ցանցի ընդլայնման, Private Banking նոր ուղղության զարգացման, գործընթացների ավտոմատացման և ավանդատուների թվի աճի մասին լրագրողների հետ զրուցեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
- Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը: Ինչ ծրագրեր և ակնկալիքներ ունեք առաջիկայում, սպասարկման նոր կետերի բացում նախատեսում եք:
- Այո, մենք իսկապես յուրաքանչյուր տարի ավելացրել ենք մասնաճյուղերի քանակը և աշխատանքներ տարել սպասարկման տարածքների բարելավման ուղղությամբ` բանկային ծառայությունները բնակչության համար առավել հասանելի դարձնելու նպատակով: Բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Բայց, մեր հաճախորդների թիվը գնալով աճում է` այժմ Յունիբանկը սպասարկում է մոտ 257 հազար հաճախորդի: Այնպես որ, արագ ու հարմարավետ սպասարկում իրականացնելու համար այս տարի ևս ծրագրել ենք մասնաճյուղային ցանցի ընդլայնում: Արդեն մարտին իր դռները կբացեն երկու նոր մասնաճյուղեր Երևանում: Մասնաճյուղերից մեկը գտնվում է կենտրոնում` Ալեք Մանուկյանի փողոցում և տարբերվում է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ, ինչը հնարավորություն է տալիս մեզ ապահովելու է սպասարկման նոր որակ` շեշտը դնելով սպառողական վարկավորման ընդլայնման վրա: Այսօր բանկային գործի զարգացման հիմնական ուղղությունը հաճախորդամետ քաղաքականությունն է:
VIP-հաճախորդներին անհատական սպասարկում իրականացնելու նպատակով Յունիբանկը Երևանի Կիևյան 8, N63 հասցեում կբացի նոր, հարմարավետ գրասենյակ և կսկսի զարգացնել Private Bankging ուղղությունը: Unibank Privé ծառայությունների փաթեթը, որը առաջարկվելու է համապատասխան եկամուտ և կարգավիճակ ունեցող անձանց, ներառում է լիարժեք ֆինանսական լուծումներ` կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում և ներդրումային ռազմավարության մշակում: Հաճախորդը կարող է դառնալ Unibank Privé-ի մասնակից` ձևակերպելով առնվազն 40 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ կամ հաշվի չնվազող մնացորդ: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջեր, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում:
- Խոսեցիք հաճախորդների թվի աճի միտման մասին: Ինչպիսին է իրավիճակն ավանդատուների դեպքում:
- Բանկային ավանդը շարունակում է մնալ դրամական միջոցների պահպանման ամենավստահելի և ամենապահանջված միջոցը: Այս տարվա սկզբից մինչև այժմ, այսինքն` երկու ամսվա ընթացքում Յունիբանկի կողմից միայն ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալն աճել է ավելի քան 2.3 մլրդ դրամով:
- Յունիբանկը մշտապես առանձնացել է նաև նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ներկայանալով որպես ժամանակակից, իննովացիոն բանկ:
- Դա իրոք այդպես է: Այս տարվա մեր պլաններում այդ ուղղությամբ զգալի ներդրումներ ևս ծրագրված են: Բանկը նախատեսում է ձեռքբերել նոր սերվերային սենյակ, որը համապատասխանելու է անվտանգության և ապահովության ամենաբարձր TIER3 միջազգային ստանդարտին: Այդ նպատակով մենք կհամագործակցենք ռուսաստանյան հանրահայտ “Պրոտոբեյզ Լաբարատորիզ” ընկերության հետ: Այս տարվա ներդրումների մոտավոր ծավալը կկազմի 300 մլն դրամ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» ծառայությունը տրամադրում է անվճար25.02.2015 Տեսնել ավելին
-
Հինգ iPhone 6 հեռախոս և հեռուստացույց. ավանդատուների միջև հաջորդ խաղարկությունը կկայանա մարտի 3-ին24.02.2015 Տեսնել ավելին
-
Տեխնիկական պատճառով «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգը հասանելի չի լինի մինչև 23.02.2015թ.19.02.2015 Տեսնել ավելին
-
Համակարգչային տեխնիկայի ձեռքբերման բաց մրցույթի հայտարարություն18.02.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը կբացի Private Banking-ի մասնաճյուղ և կսկսի զարգացնել անհատական բանկային սպասարկման ուղղությունը11.02.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը ավանդատուներին նվիրեց iPhone 6 հեռախոսներ և հեռուստացույց: Նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա մարտին09.02.2015 Տեսնել ավելին