2014թ.-ի արդյունքներով Յունիբանկը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար ավստրիական հեղինակավոր Raiffeisen Bank International- ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն» (RBI STP Quality Awards) մրցանակին:
«Որակի գերազանցության» մրցանակը վկայում է իրականացվող աշխատանքի բարձր որակի և միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին համապատասխանության մասին: Յունիբանկը զգալիորեն ընդլայնել է միջազգային համագործակցությունը և թղթակցություն է հաստատել եվրոպական և ամերիկյան մի շարք առաջատար բանկերի հետ: Դրա շնորհիվ, բանկը SWIFT փոխանցումներն իրականացնում է կարճ ժամկետներում` բանկ դիմելու օրը, և հաճախորդներին առաջարկում մատչելի սակագներ: Raiffeisen Bank International բանկի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել բանկի գործունեությամբ և հույս հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի հետագայում ևս:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
U-Planet նոր քարտեր Յունիբանկից22.03.2015 Տեսնել ավելին
-
Աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ12.03.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկն ավանդատուներին նվիրեց iPhone 6 հեռախոսներ և հեռուստացույց04.03.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը տրամադրում է ավտոմեքենաների տեխնիկական զննման կտրոններ02.03.2015 Տեսնել ավելին
-
«Հայաստանում խնդրահարույց բանկ չկա». Վարդան Աթայան02.03.2015 Տեսնել ավելին
-
Տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ միայն այս տարի Յունիբանկի ներդրումը կկազմի մոտ 300 մլն ՀՀ դրամ26.02.2015 Տեսնել ավելին