Յունիբանկն ավանդատուներին նվիրեց iPhone 6 հեռախոսներ և հեռուստացույց

04.03.2015

Յունիբանկում կայացավ ավանդատուների միջև նվերների երկրորդ խաղարկությունը: Վեց ավանդատուների բանկը հանձնեց iPhone 6 հեռախոսներ և 48’’ անկյունաչափի հեռուստացույց: Խաղարկության շահողները որոշվել են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով: Նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա 2015թ. ապրիլին: Խաղարկություններին մասնակցում են տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Յունիբանկում 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուները:

Շնորհավորում ենք մեր ավանդատուներին նվերների կապակցությամբ և մաղթում հաջողություն հաջորդ խաղարկության մասնակիցներին: Խաղարկության կանոններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Ավանդներ կարելի է ձևակերպել Յունիբանկի բոլոր 46 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում: Բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին` ֆիզիկական և իրավաբանական անձանց, օգտվել «AMD/RUR» նոր ժամկետային ավանդից, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` մինչև 18% տարեկան անգամ կարճ ժամկետի` 91 և ավելի օրվա համար գումարը ՀՀ դրամով ներդնելու դեպքում: Այն ավանդատուները, որոնք նախընտրում են խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, կարող են ձևակերպել Յունիբանկի “Շահավետ+” ավանդը, որով սահմանված է մինչև 9% տարեկան տոկոսադրույք:

Այս տարվա հունվար-փետրվարին Յունիբանկում իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են գրեթե 7 մլրդ դրամ:

Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է «Ավանդներ» բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (+37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը տրամադրում է ավտոմեքենաների տեխնիկական զննման կտրոններ
  • «Հայաստանում խնդրահարույց բանկ չկա». Վարդան Աթայան
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ միայն այս տարի Յունիբանկի ներդրումը կկազմի մոտ 300 մլն ՀՀ դրամ
  • Յունիբանկը «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» ծառայությունը տրամադրում է անվճար
  • Հինգ iPhone 6 հեռախոս և հեռուստացույց. ավանդատուների միջև հաջորդ խաղարկությունը կկայանա մարտի 3-ին
  • Տեխնիկական պատճառով «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգը հասանելի չի լինի մինչև 23.02.2015թ.
Տեսնել բոլորը