Բարեկարգման աշխատանքների իրականացման հետ կապված Յունիբանկի «Թամանյան» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե` ք.Երևան, Այգեստան 3, շ. 8/12, N5: Արդեն 2015թ. մարտի 30-ից մասնաճյուղը հաճախորդներին կընդունի նոր, ավելի ընդարձակ և հարմարավետ սպասարկման սրահում, որն առանձնանում է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ: Մասնաճյուղի նախկին տարածքում, հիմնովին վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, Յունիբանկը կբացի նոր, թվով 47-րդ մասնաճյուղը:
«Թամանյան» մասնաճյուղը աշխատում է «մեկ պատուհանի» սկզբունքով և իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում և կոմունալ վճարումների ընդունում:
Յունիբանկը շարունակաբար ընդլայնում է մասնաճյուղային ցանցը և աշխատանքներ տանում սպասարկման տարածքների բարելավման և բնակչության առավել մեծ զանգվածի համար բանկային ծառայությունների հասանելիության ապահովման ուղղությամբ: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու իր կողմից որդեգրած սկզբունքը:
Հիշեցնենք, որ Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում “մեկ պատուհանի” սկզբունքով սպասարկմանը: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղին կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա: Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը և բարձրացել մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը:
Տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկն արժանացել է «Որակի գերազանցություն» մրցանակին26.03.2015 Տեսնել ավելին
-
U-Planet նոր քարտեր Յունիբանկից22.03.2015 Տեսնել ավելին
-
Աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ12.03.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկն ավանդատուներին նվիրեց iPhone 6 հեռախոսներ և հեռուստացույց04.03.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը տրամադրում է ավտոմեքենաների տեխնիկական զննման կտրոններ02.03.2015 Տեսնել ավելին
-
«Հայաստանում խնդրահարույց բանկ չկա». Վարդան Աթայան02.03.2015 Տեսնել ավելին