Յունիբանկը ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ: Գործընթացն իրականացվել է «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության աջակցությամբ, որը հանդիսանում է սերտիֆիկացման ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը: Միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգի ներդրումն ուղղված է տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության պահպանությանը, բանկի ծառայությունների որակի և անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Յունիբանկն իր գործունեության մեջ կիրառում է նորագույն սարքեր, տեխնոլոգիաներ և լավագույն ընկերությունների կողմից մշակված ծրագրային ապահովում: Դիագնոստիկ աուդիտի արդյունքները ցույց են տալիս, որ բանկում ներդրված համակարգը համատասխանում է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին:
«Մեր համագործակցությունը Յունիբանկի հետ այս գործընթացի շրջանակներում հիմնված է եղել բանկի աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի և հետևողական աշխատանքի սկզբունքների հիման վրա։ Շնորհիվ նման արդյունավետ աշխատանքի՝ մենք կարողացանք գործընթացի ավարտին դրական արդյունք ապահովել», - նշեց «ASB Management - Բյուրո Վերիտաս Armenia» ընկերության տարածքային զարգացման ղեկավար Ստեփան Բարաքիանը։
Տեղեկատվական անվտանգության ապահովումը բոլոր բիզնես գործընթացներում մշտապես եղել է Յունիբանկի ուշադրության կենտրոնում: Այս տարի նախատեսվում է նաև ձեռքբերել նոր սերվերային սենյակ, որը համապատասխանելու է անվտանգության և ապահովության ամենաբարձր TIER3 միջազգային ստանդարտին:
Հիշեցնենք, որ Յունիբանկը յուրաքանչյուր տարի անցնում է նաև PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը: PCI DSS-ը տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հայտարարություն12.05.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը գործարկել է վերլուծական համակարգ RS-DataHouse հարթակի հիման վրա06.05.2015 Տեսնել ավելին
-
Հայտարարություն06.05.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկի Privé մասնաճյուղը սկսում է հաճախորդների սպասարկումը29.04.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը Սինգապուրում մասնակցել է ICC-ի բանկային համաժողովին28.04.2015 Տեսնել ավելին
-
Հայտարարություն բանկի կազմակերպաիրավական ձևի փոփոխության մասին12.04.2015 Տեսնել ավելին