Յունիբանկն ու Beeline-ը ընդլայնում են համագործակցությունը սպառողական վարկավորման ոլորտում

26.05.2015


Յունիբանկը և Beeline-ը հայտարարում են սպառողական վարկավորման ոլորտում համագործակցության ընդլայնման մասին: Ծրագրի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում տեղակայվել են Յունիբանկի պրոմո-կետեր, որտեղ բանկի կողմից հատուկ վերապատրաստում անցած աշխատակիցներն ընդունում են սպառողական վարկերի տրամադրման դիմումներ` հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետներ և Beeline գրասենյակներում վաճառվող այլ սարքավորումներ ձեռքբերելու համար: Յունիբանկի պրոմո-կետերը գործում են Beeline վաճառքի և սպասարկման 7 գրասենյակներում Երևանում, Արտաշատում, Սևանում և Էջմիածնում:

«Յունիբանկի հետ համատեղ ծրագիրը համահունչ է Beeline-ի «Պարզ, հարմար, հաճախորդի համար» ռազմավարությանը: Այժմ վարկերի ձևակերպման գործընթացն ավելի է պարզեցվել մեր հաճախորդների համար: Բանկի որակավորված մասնագետները կօգնեն այդ ամենն իրականացնել տեղում՝ էականորեն խնայելով բաժանորդների ժամանակը: Այս նախաձեռնությունն արդեն լայն տարածում ունի, ինչ թույլ է տալիս ենթադրել մեր գրասենյակներում բանկի տաղավարների հետագա ընդլայնման մասին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սպառողական վարկավորման ոլորտում Յունիբանկի հաջող գործունեության գրավականը հաճախորդամետ մոտեցումն է: Հայաստանում Beeline-ի հետ երկարաժամկետ և հաջող համագործակցությունը և վաճառքի գրասենյակներում բանկի պրոմո-կետերի առկայությունը հնարավորություն տվեց վարկերի ձևակերպման գործընթացը հաճախորդների համար դարձնել առավելագույնս արագ և հարմարավետ: Վարկը Յունիբանկի կողմից հաստատվում է ընդամենը մեկ րոպեի ընթացքում: Մենք շարունակում ենք զարգացնել համագործակցությունը և արդեն հունիսին կտեղադրենք նոր պրոմո-կետեր Երևանում, Արտաշատում և Էջմիածնում գտնվող Beeline գրասենյակներում», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, վաճառքի և մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Նշենք, որ Յունիբանկի տաղավարների միջոցով արդեն իսկ տրամադրվել է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ապառիկով վաճառված սարքավորումների ընդհանուր թվի 10%-ը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկն առաջարկում է կանխիկ դրամով սպառողական վարկեր
  • Յունիբանկը ներդրեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխան համակարգ
  • Հայտարարություն
  • Յունիբանկը գործարկել է վերլուծական համակարգ RS-DataHouse հարթակի հիման վրա
  • Հայտարարություն
  • Յունիբանկի Privé մասնաճյուղը սկսում է հաճախորդների սպասարկումը
Տեսնել բոլորը