ՀՀ ԿԲ 23.06.2015թ. թիվ 146 Ա որոշման համաձայն, «Յունիբանկ» ՓԲԸ-ն վերակազմավորվել է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության: Բաց բաժնետիրական ընկերության վերակազմավորվելու որոշումը բանկի բաժնետիրոջ ընդհանուր արտահերթ ժողովը կայացրել էր 2015թ.-ի մարտի 12-ին:
Բաց բաժնետիրական ընկերություն դառնալու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և միջազգային շուկա մուտք գործելու ռազմավարությամբ: Այն համապատասխանում է համաշխարհային տնտեսության միտումներին և կնպաստի բանկի աշխատանքի թափանցիկության և կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացմանը:
«Յունիբանկի» ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը: Այսօր «Յունիբանկի» հաճախորդների թիվը կազմում է ավելի քան 280 000:
Բանկը ներկայացած է գլխամասային գրասենյակով և 45 մասնաճյուղերով Հայաստանում և ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է Յունիբանկի ներկայացուցչությունը:
2015թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով բանկի ակտիվները գերազանցել են 161,3 մլրդ դրամը, պարտավորությունները` 144,1 մլրդ դրամը:
«Յունիբանկը» մշտապես մեծ ուշադրություն է դարձրել բիզնես գործընթացների ավտոմատացմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը հաճախորդների սպասարկման ոլորտում: «Յունիբանկն» առաջիններից Հայաստանում գործարկեց սպառողական վարկային հայտերի ուսումնասիրման և վերլուծության ավտոմատացված համակարգը, որը մշակվել է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» իննովացիոն ընկերության կողմից: 2014թ.-ին բանկը «վարկային կոնվեյերի» միջոցով ուսումնասիրել է ավելի քան 200 հազար վարկային հայտ` դրանց վերաբերյալ պատասխանը հաճախորդին տրամադրելով ընդամենը մեկ րոպեում:
«Յունիբանկը» գործարկեց նաև Asseco միջազգային խմբի անդամ R-Style Softlab ընկերության տեղեկատվավերլուծական համակարգը` ավտոմատացնելով բանկային ռիսկերի կառավարման, բյուջետավորման և կառավարչական հաշվետվության ուղղությունները:
2015թ.-ին բանկը ներդրեց նաև ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ: Գործընթացն իրականացվել է «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության աջակցությամբ: Միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգի ներդրումն ուղղված է տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության պահպանությանը, բանկի ծառայությունների որակի և անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Ավստրիական հեղինակավոր Raiffeisen Bank International-ի կողմից Յունիբանկը, SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար, արժանացել է «Որակի գերազանցություն» մրցանակին:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ինչպե՞ս շահավետ խնայողություններ կատարել17.06.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկն ու Beeline-ը ընդլայնում են համագործակցությունը սպառողական վարկավորման ոլորտում26.05.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկն առաջարկում է կանխիկ դրամով սպառողական վարկեր25.05.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը ներդրեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխան համակարգ18.05.2015 Տեսնել ավելին
-
Հայտարարություն12.05.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը գործարկել է վերլուծական համակարգ RS-DataHouse հարթակի հիման վրա06.05.2015 Տեսնել ավելին