Արարատ Ղուկասյանն ընդգրկվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի կազմում

02.08.2015

2015թ. հուլիսի 31-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի Բաժնետիրոջ արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ փոփոխություն է կատարվել բանկի Խորհրդի կազմում: Որոշման համաձայն, վաղաժամկետ դադարեցվել են բանկի Խորհրդի անդամ Սուրեն Հայրիյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն, իսկ Արարատ Ղուկասյանը 03.08.2015թ.-ից ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում:


Բանկի Խորհուրդը հաստատվել է հետևյալ կազմով`
Խորհրդի նախագահ` Գագիկ Զաքարյան,
Խորհրդի անդամներ` Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Արարատ Ղուկասյան:

Արարատ Ղուկասյանն ավարտել է Երևանի Պետական Համալսարանը, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ասպիրանտուրան և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը: ՀՀ բանկային համակարգում ունի երկարամյա աշխատանքային փորձ, մասնավորապես, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում և «Բիբլոս Բանկ» ՓԲԸ-ում: 2009 - 2011թթ. զբաղեցրել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի տերմինալներով այսուհետ ինքնուրույն կարելի է վճարել նաև կոմունալ ծառայությունների դիմաց
  • Հայտարարություն
  • Հայտարարություն
  • Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին
  • Դրական վարկային պատմություն ձևավորելը բխում է հենց հաճախորդի շահերից
  • Ուշադրություն՝ հուլիսի 13-ին հաճախորդների սպասարկման ժամանակացույցը
Տեսնել բոլորը