Հաշվի առնելով բնակչության պահանջարկը, Յունիբանկի «Էջմիածին», «Սևան» և «Արտաշատ» մասնաճյուղերը սկսել են ոսկու գրավով վարկերի տրամադրում: «U-Gold» վարկի համար կարող են դիմել գործող ժամկետանց կամ դասակարգված վարկեր չունեցող, 21-63 տարեկան ֆիզիկական անձինք:
«U-Gold» վարկի ժամկետը կազմում է մինչև 12 ամիս, գումարը` մինչև 1 000 000 ՀՀ դրամ կամ 2 500 ԱՄՆ դոլար: Տարեկան տոկոսադրույքը ԱՄՆ դոլարի դեպքում սահմանվել է սկսած 16%-ից, իսկ ՀՀ դրամի դեպքում` սկսած 22%-ից: Վարկը կարելի է ձևակերպել բանկի նշված երեք մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:
Շահավետ պայմանների շնորհիվ «U-Gold» վարկը հասանելի է հաճախորդների համար և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար վարկային միջոցների ձեռքբերման գործընթացը: Հետագայում բանկը նախատեսում է ընլայնել ոսկու գրավով վարկ տրամադրող մասնաճյուղերի քանակը:
«U-Gold» վարկատեսակի տրամադրման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի «Սպառողական վարկեր» բաժնում կամ դիմել Յունիբանկի տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռահոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Կանխիկ դրամով վարկեր Յունիբանկից23.08.2015 Տեսնել ավելին
-
Մանվել Տեր-Առաքելյանը ենթարկվել է պատասխանատվության Յունիբանկի հասցեին հնչեցված հրապարակային զրպարտության համար23.08.2015 Տեսնել ավելին
-
Արարատ Ղուկասյանն ընդգրկվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի կազմում02.08.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկի տերմինալներով այսուհետ ինքնուրույն կարելի է վճարել նաև կոմունալ ծառայությունների դիմաց16.07.2015 Տեսնել ավելին
-
Հայտարարություն15.07.2015 Տեսնել ավելին
-
Հայտարարություն15.07.2015 Տեսնել ավելին