Առաջին անգամ Հայաստանում. Յունիբանկն իրականացնում է բաժնետոմսերի թողարկում բորսայում

07.09.2015

«Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով կիրականացնի բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում Յունիբանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 3.335 մլրդ ՀՀ դրամ: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես կգա «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի, առաջարկվող բաժնետոմսերի և դրանց հետ առնչվող ռիսկերի համառոտ նկարագիրը, Յունիբանկի կողմից հրապարակվել է 14.07.2015թ.-ին: Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքում (Բաժնետերեր և ներդրողներ):

Նշենք նաև, որ Յունիբանկը դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:



Ջիվան Գասպարյան և Յունիբանկ


Արթուր Աբրահամ և Յունիբանկ


Դմիտրի Դիբրով և Յունիբանկ

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Հայտարարություն
  • Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին
  • Յունիբանկը նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով կիրականացնի բաժնետոմսերի թողարկում
  • Յունիբանկին հանձնվեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր
  • Յունիբանկն Էջմիածնում, Սևանում և Արտաշատում առաջարկում է ոսկու գրավով վարկեր
  • Կանխիկ դրամով վարկեր Յունիբանկից
Տեսնել բոլորը