Յունիբանկին հանձնվեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր

30.08.2015


Յունիբանկը հաջողությամբ ավարտեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության աջակցությամբ, որը հանդիսանում է սերտիֆիկացման ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը: Այսօր ընկերության ներկայացուցիչները Յունիբանկին հանձնեցին ISO 27001:2013 ստանդարտին համապատասխանության հավաստագիր:

Տեղեկատվական անվտանգության ապահովումը մշտապես եղել է Յունիբանկի ուշադրության կենտրոնում: ISO 27001:2013 ստանդարտը ևս մեկ քայլ է կառավարման գործընթացների արդյունավետության և տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացման ուղղությամբ:

Ինչպես նշեց Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն-Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ղեկավար Լուսինե Սիմոնյանը, ISO 27001:2013 ստանդարտը ենթադրում է տեղեկատվական անվտանգության կառավարման ներդրում, այդ թվում` անընդհատության ապահովում բոլոր բիզնես գործընթացներում: Այդ նպատակով բանկը ստեղծել է պահուստային տարածք և տեղեկատվական համակարգեր: «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը ընդհանուր կառավարման համակարգի մաս է, որը հիմնված է բիզնես ռիսկերի գնահատման վրա և ստեղծված է տեղեկատվական անվտանգության մեխանիզմների մշակման, ներդրման, մշտադիտարկման և բարելավման նպատակով: Այս ստանդարտն ուղղված է տեղեկատվության գաղտնիության մակարդակի բարձրացմանը, ամբողջականության և հասանելիության ապահովմանը», - ընդգծեց Լ.Սիմոնյանը:

«Բյուրո Վերիտաս» ընկերության տարածքային զարգացման ղեկավար Ստեփան Բարաքիանի խոսքով, ISO 27001:2013 ստանդարտի հավաստագիրը փաստում է, որ տեղեկատվական ռիսկերը Յունիբանկում արդյունավետ կառավարվում և վերահսկվում են: «Ծրագիրը հաջողությամբ իրականացվեց և վստահ եմ, որ այն շարունակելու է արդյունավետ գործել հետագայում ևս: Յունիբանկի հետ մեր հաջող համագործակցության հիմքում բանկի արհեստավարժ անձնակազմի հետևողական աշխատանքն է: ISO 27001:2013 սերտիֆիկացումը վկայում է բանկի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի և բանկի հանդեպ վստահության բարձրացման, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավման մասին: Այն կնպաստի նաև արտաքին շուկայում բանկի միջազգային ճանաչման էլ ավելի բարձրացմանը», - նշեց Ս. Բարաքիանը:

ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիրը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկն Էջմիածնում, Սևանում և Արտաշատում առաջարկում է ոսկու գրավով վարկեր
  • Կանխիկ դրամով վարկեր Յունիբանկից
  • Մանվել Տեր-Առաքելյանը ենթարկվել է պատասխանատվության Յունիբանկի հասցեին հնչեցված հրապարակային զրպարտության համար
  • Արարատ Ղուկասյանն ընդգրկվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի կազմում
  • Յունիբանկի տերմինալներով այսուհետ ինքնուրույն կարելի է վճարել նաև կոմունալ ծառայությունների դիմաց
  • Հայտարարություն
Տեսնել բոլորը