Այսուհետ ոսկու գրավով վարկեր կարելի է ձևակերպել Յունիբանկի ութ մասնաճյուղերում: Հաճախորդների պահանջարկի մեծացմանը զուգընթաց, Յունիբանկն ավելացրել է ոսկու գրավով վարկեր տրամադրող մասնաճյուղերի քանակը և բարելավել է վարկավորման պայմանները: «U-Gold» վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի «Թամանյան» և «Աճառյան» մասնաճյուղերում, իսկ մարզերում` «Էջմիածին», «Սևան», «Արտաշատ», «Գյումրի», «Վանաձոր», «Արթիկ» մասնաճյուղերում:
Շահավետ պայմանների շնորհիվ «U-Gold» վարկը հասանելի է հաճախորդների լայն շրջանակին` սպառողական ծախսերը հոգալու կամ այլ բանկերում գործող վարկերի վերաֆինանսավորման համար: «U-Gold» վարկի համար կարող են դիմել գործող ժամկետանց կամ դասակարգված վարկեր չունեցող, 21-63 տարեկան ֆիզիկական անձինք: «U-Gold» վարկի ժամկետը կազմում է մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում` սկսած 22%-ից: Վարկը կարելի է ձևակերպել նշված մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:
«U-Gold» վարկատեսակի տրամադրման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի «Սպառողական վարկեր» բաժնում կամ դիմել Յունիբանկի տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռահոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Ժողովրդական բանկ». վարկային պատմություն30.11.2015 Տեսնել ավելին
-
«Ժողովրդական բանկ» ծրագրի առաջին թողարկումը24.11.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը սկսում է «Ժողովրդական բանկ» նոր հեռուստածրագիրը22.11.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը և Beeline իրականացնում են բրենդային սմարթֆոնների և պլանշետների ձեռք բերեման հատուկ ակցիա12.11.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկի վեց մասնաճյուղեր տրամադրում են ոսկու գրավով վարկեր12.11.2015 Տեսնել ավելին
-
Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին08.11.2015 Տեսնել ավելին