Հայտարարություն բաժնետոմսերի տեղաբաշխման մեկնարկի վերաբերյալ
«Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարում է, որ 2015թ.-ի դեկտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի տեղաբաշխման հարթակում կմեկնարկի բանկի սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենի 2015թ.-ի դեկտեմբերի 10-ի թիվ ՏԲ-001-12/15 որոշման համաձայն, տեղաբաշխումը կազմակերպվելու է սովորական բաց ստանդարտ աճուրդի ձևով` 2015թ.-ի դեկտեմբերի 18-ից մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 24-ը ներառյալ յուրաքանչյուր առևտրային օր` ժամը 11:00-ից մինչև 15:00-ն:
Թողարկողի անվանումը` «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերություն:
|
Առաջարկվող արժեթղթերի դասը , ծավալը և այլ հիմնական տվյալները |
|
|
Արժեթղթերի դասը |
սովորական բաժնետոմս |
|
Արժեթղթերի ձևը |
ոչ փաստաթղթային |
|
Բաժնետոմսերի քանակը |
14,500,000 |
|
Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը |
100 |
|
Մեկ բաժնետոմսի շուկայական արժեքը |
230 |
|
Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը |
1,450,000,000 ՀՀ դրամ |
|
Բաժնետոմսերի ընդհանուր շուկայական արժեքը |
3,335,000,000 ՀՀ դրամ |
|
Բաժնետոմսերի արժույթը |
ՀՀ դրամ |
Հրապարակային առաջարկի նախատեսվող ժամանակահատվածը
Բաժնետոմսերի հրապարակային առաջարկը մեկնարկում է բաժնետոմսերի ազդագրի գրանցումից հետո՝ Ազդագրի հրապարակման օրվան հաջորդող չորրորդ օրը և տևում է մինչև 2015 թ. դեկտեմբերի 17-ը ներառյալ:
Տեղաբաշխումն իրականացվում է իրար հաջորդող 5 (հինգ) աշխատանքային օրերի ընթացքում բաժնետոմսերի առաջարկի մեկնարկից հետո՝ սկսած այն օրվանից, երբ Բանկի գնահատմամբ գնորդների քանակը կարող է բավարար լինել տեղաբաշխումը կատարելու համար կամ 2015թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 24-ը ժամանակահատվածում` աշխատանքային օրերին՝ երկու օրերը ներառյալ: Տեղաբաշխումը սկսելու հստակ օրը կհրապարակվի Բանկի կայքում տեղաբաշխման օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ: Մինչև նշված ժամկետը բաժնետոմսերի ամբողջ ծավալի բաժանորդագրության դեպքում Բանկը դադարեցնում է բաժանորդագրության գործընթացը:
Ազդագիրը հրապարակվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի կայքում 14.07.2015թ.-ին, ազդագրի առաջին լրացումը` 04.09.2015թ.-ին, երկրորդը` 10.11.2015 թ.-ին:
Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագիրը և Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես բանկի ինտերնետային կայքում` www.unibank.am), իսկ էլեկտրոնային պատճենը` «Յունիբանկ» ԲԲԸ-ի ինտերնետային կայքում` www.unibank.am:
Ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 09.07.2015թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/555Ա որոշման համաձայն (ուժի մեջ է մտել 10.07.2015թ-ից):
Ազդագրի առաջին լրացումը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 02.09.2015թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/673Ա որոշման համաձայն (ուժի մեջ է մտել 03.09.2015թ-ից):
Ազդագրի երկրորդ լրացումը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 04.11.2015թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/828Ա որոշման համաձայն (ուժի մեջ է մտել 05.11.2015թ-ից):
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Ժողովրդական բանկ». միջազգային համագործակցություն09.12.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկն ավելացրեց ոսկու գրավով վարկեր տրամադրող մասնաճյուղերի թիվը08.12.2015 Տեսնել ավելին
-
«Ժողովրդական բանկ». վարկային պատմություն30.11.2015 Տեսնել ավելին
-
«Ժողովրդական բանկ» ծրագրի առաջին թողարկումը24.11.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը սկսում է «Ժողովրդական բանկ» նոր հեռուստածրագիրը22.11.2015 Տեսնել ավելին
-
Յունիբանկը և Beeline իրականացնում են բրենդային սմարթֆոնների և պլանշետների ձեռք բերեման հատուկ ակցիա12.11.2015 Տեսնել ավելին