Ոսկու գրավով վարկեր արդեն կարելի է ձևակերպել Յունիբանկի 11 մասնաճյուղերում

13.03.2016

Հաճախորդների պահանջարկի մեծացմանը զուգընթաց Յունիբանկն ավելացնում է ոսկու գրավով վարկեր տրամադրող մասնաճյուղերի քանակը: «U-Gold» վարկն արդեն կարելի է ձևակերպել Յունիբանկի «Թամանյան», «Աճառյան», «Դավիթ Բեկ» և «Քոչար» երևանյան մասնաճյուղերում, իսկ մարզերում` «Էջմիածին», «Սևան», «Արտաշատ», «Գյումրի», «Վանաձոր», «Արթիկ» և «Արմավիր» մասնաճյուղերում:

«U-Gold» վարկի համար կարող են դիմել գործող ժամկետանց կամ դասակարգված վարկեր չունեցող ֆիզիկական անձինք: «U-Gold» վարկի ժամկետը կազմում է մինչև 12 ամիս, տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում` սկսած 22%-ից: Վարկը կարելի է ձևակերպել նշված մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

«U-Gold» վարկատեսակի տրամադրման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի «Սպառողական վարկեր» բաժնում կամ դիմել Յունիբանկի տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռահոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկն ընդունում է օնլայն հայտեր` «U-Cash» սպառողական վարկի համար
  • Դիտեք Յունիբանկի «Ժողովրդական բանկ» հեռուստածրագիրը մարտից
  • Տեսանյութ` Յունիբանկի բաժնետոմսերի ցուցակման արարողությունից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում
  • «Յունիբանկի» բաժնետոմսերը ընդգրկվեցին B ցուցակում
  • Հեռակա սպասարկում` Յունիբանկի «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգով
  • Յունիբանկն արձանագրել է սպառողական վարկավորման հայտերի 180% աճ
Տեսնել բոլորը