«Յունիբանկը» զիջել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները

12.04.2016

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Օրերս հայտնի դարձավ, որ հայաստանյան որոշ բանկեր, հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները, պատերազմական գործողությունների ընթացքում զոհված հայ հերոս զինծառայողների և նրանց ընտանիքների ստանձնած վարկային պարտավորությունները զրոյացրել են: ArmLur.am-ը փորձեց պարզել` միացե՞լ է արդյոք այս նախաձեռնությանը «Յունիբանկը»: Մեր հարցմանն ի պատասխան` հայտնեցին, որ Բանկն իր աջակցությունը հայտնել է վերջին օրերին մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և արդեն իսկ զիջել Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները:

«Բարձր ենք գնահատում մեր հայ զինվորների անձնազոհությունն ու արիությունը, և խորին ցավակցությունները հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին»,- հավելեցին «Յունիբանկում»:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Պարտատոմսերի առաջին տրանշի վերաբերյալ հաճախակի տրվող հարցեր
  • Յունիբանկը սկսել է 8% եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկումը
  • «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
  • Հայտարարություն պարտատոմսերի առաջին տրանշի վերաբերյալ
  • Գագիկ Զաքարյան. «Յունիբանկը նախատեսում է բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխում իրականացնել»
  • Յունիբանկը կգործարկի «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի ProtoCRM համակարգը
Տեսնել բոլորը