Գագիկ Զաքարյան. «Յունիբանկը նախատեսում է բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխում իրականացնել»

17.03.2016


Յունիբանկը նախատեսում է 2016թ. ապրիլ-հունիսին իրականացնել բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխում (SPO) եւ դիտարկում է ինստիտուցիոնալ ներդրող ներգրավելու հնարավորությունները: Այդ մասին Banki.ru պորտալին ասել է Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

«Հայաստանում առաջին անգամ Յունիբանկն ինքնուրույն իրականացրեց IPO, որը նախատեսված էր անհատական ներդրողների լայն շրջանակի համար եւ ուղեկցվում էր լայնածավալ մարքեթինգային արշավով: Բաժնետոմսերի տեղաբաշխումը, ինչպես եւ սպասվում էր, մեծ հետաքրքրություն առաջացրեց: Ներգրավվեցին անհատական ներդրողներ, ինչը հնարավորություն տվեց մեզ ցուցակվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի B հարթակում: Այս փուլում որոշում է ընդունվել դիվերսիֆիկացնել բաժնետերերի կազմը եւ ներգրավել նաեւ ինստիտուցիոնալ ներդրողների»,- հայտարարել է Գագիկ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ Յունիբանկը նախատեսում է SPO-ի անցկացման համար ներգրավել Հայաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված ներդրումային բանկ, որն ունի տվյալ ուղղությամբ աշխատելու փորձ:

«Երկրորդային տեղաբաշխումը նախատեսված է ընթացիկ տարվա ապրիլ-հունիսի համար, իսկ ավելի մանրամասն տեղեկություններ տեղաբաշխման ծավալների ու պայմանների մասին Յունիբանկը կհրապարակի առաջիկայում»,- ասել է Գագիկ Զաքարյանը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը կգործարկի «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի ProtoCRM համակարգը
  • Յունիբանկի սպառողական վարկերի աճը կազմել է 290%
  • Հայտարարություն
  • Ոսկու գրավով վարկեր արդեն կարելի է ձևակերպել Յունիբանկի 11 մասնաճյուղերում
  • Յունիբանկն ընդունում է օնլայն հայտեր` «U-Cash» սպառողական վարկի համար
  • Դիտեք Յունիբանկի «Ժողովրդական բանկ» հեռուստածրագիրը մարտից
Տեսնել բոլորը